ԱՆՎԱԴՈՂԵՐ
1. Պահպանեք անվադողերի ճշգրիտ ճնշումը: Ստուգեք անվադողերի ցուցիչները, երբ անվադողերը դեռ սառն են: Եթե մեքենայի ղեկը ձգվում է որևէ կողմ, ապա դա կարող է լինել անվադողերում ցածր ճնշման հետևանք
2. Մշտապես ստուգեք անվադողերի մեջ օտար մարմինների առկայությունը' մեխեր, պտուտակներ, ապակու կտորներ, որոնք կարող են հանգեցնել ճնշման անկմանը: Վերահսկեք անվադողերի մաշվածությունը: Անվադողերից շատերը օժտված են հատուկ ցուցիչներով, որոնք թույլ են տալիս գնահատել մաշվածության աստիճանը:
3. Հետևեք նաև անվադողերի բալանսին և կարգավորեք այն տեխսպասարկման կայաններում: Բալանսի խախտումը առաջացնում է անվադողերի անհավասարաչափ մաշվածություն և անցանկալի տատանումներ:
4. Շրջեք անվադողերը յուրաքանչյուր 6,000 կամ 8,000 կմ վազքից հետո' ինչպես դա նշված է արտադրողի ցուցումներում: Անվադողերը փոխարինելիս' գերադասելի է փոխել միանգամից բոլոր 4 անվադողերը: