Զարմանալի է, բայց մեր այսօրվա վիճակի համար «մեղավոր» է Բյուզանդական կայսրությունը: Եթե վերջինս արևելյան սլավոններին չփոխանցեր քրիստոնեության ուղղափառ ուղղությունը, դրանք կամ կդառնային մուսուլման և կամ կորդեգրեին կաթոլիկությունը՝ ինտեգրվելով համապատասխանաբար կա՛մ արևելքին և կա՛մ արևմուտքին: Երկու դեպքում էլ կընդգրկվեին համաշխարհային զարգացման երկու ուղիներից մեկում և ոչ թե ինչ-որ առանձին բան կփնտրեին, ինչը շարունակվում է և ավարտվելու նշան ցույց չի տալիս: Բայց այդ առանձին ուղին իմ կարծիքով ընդամենը շեղում է հիմնական քրիստոնեական աշխարհից, ինչը բնականաբար բացասական երևույթ է, և այդ շեղման մեջ վերջին 200-250 տարում ներառվել են նաև հայերը, իսկ այսօր՝ Հայաստանը: Այսպիսի տխուր մտքեր…