Բրիտանացի պանիր արտադրողներն առաջարկում են փորձել պանրի նոր տեսակ' զարդարված 24 կարատանոց ոսկու փաթիլներով: Այս եզակի պանիրը ստացել է "Clawson Stilton Gold" անվանումը: Դրա բաղադրության հիմքում Ստիլտոն բարձրորակ պանիրն է' հավելված ոսկյա ուտելի փայլաթիթեղով և ոսկյա լիկյորով:
"Long Clawson Dairy" ընկերությունը, որն արտադրում է ոսկե պանիր, գտնվում է Մեծ Բրիտանիայում' Լեստերշիր կոմսության մեջ:
"Clawson Stilton Gold" պանիրն արդեն պատվիրել են մի քանի փոփ աստղեր և Պարսից ծոցի հարուստ շեյխերից մեկը: Պանրի 1 կգ-ն արժե 1000 դոլար: