Բոբ Մառլի: Մտքեր
1. Իրականում ցանկացած մարդ ձեզ ցավ կպատճառի: Դուք պետք է գտնեք այն մեկին, ով արժանի կլինի ձեր ցավերին:
2. Մատով ցույց տալուց առաջ համոզվիր որ քո ձեռքերը մաքուր են:
3. Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից:
4. Կնոջ մարմնի ամենալավ մասը նրա ժպիտն է:
5. Ես չեմ կանգնում սևամորթի կողքին, ես չեմ կանգնում սպիտակ մարդու կողքին: Ես կանգնում եմ Աստծո կողքին:
6. Փողերը չեն կարող գնել կյանքը:
7. Մենք պետք է անկեղծ սիրենք միմյանց, ապրենք հաշտ ու խաղաղ: Դրա փոխարեն մենք վիճում ու պայքարում ենք: Այդպես չպետք է լինի:
8. Երաժշտությունը հրաշալի բան է: Երբ այն ներթափանցում է քո մեջ' դու որևէ ցավ չես զգում:
9. Եթե կրթություն չունես, պետք է ոգի ունենաս:
10. Ձեր ամենադառը թշնամին կարող է լինել ձեր ընկերը: Իսկ ձեր ամենամոտ ընկերը կարող է լինել ձեր ամենադառը թշնամին:
11. Կյանքը մի մեծ ճանապարհ է բազմաթիվ նշաններով:
12. Եթե մի դուռը փակ է, ապա շատ ուրիշ դռնեև բաց են:
13. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը:
14. Եթե դու ընկճվում ես, ամեն օր վիճում ես, նշանակում է որ աղոթում ես դևին:
15. Ազատեք ձեզ հոգեկան ստրկությունից: Ոչ մեկ բացի մեզանից' չի կարող ազատ արձակել մեր միտքը:
16. Մարդը չի կարող որևէ բան անել առանց Աստծո: Երբ դու ծարավ ես ջուր ես խմում: Այստեղ նույնպես դու չես կարող որևէ բան անել առանց Աստծո:
17. Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
18. Իմաստությունը ավելի լավ է' քան արծաթը կամ ոսկին:
19. Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար' քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
20. Երբ արմատը ուժեղ է, պտուղը քաղցր է: