Իմ սիրելի աղջիկ...Կգա օրը,որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ:Եթե ես կեղտոտվեմ ճաշից,եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության՝եղիր համբերատար:Հիշիր ինչքան երկար ժամանակ եմ ծախսել,երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:
Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ ՝մի ընդհատիր,լսիր ինձ:Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ,որպեսզի դու քնես:Երբ տեսնես,որ ոչինչ չեմ հասկանում նոր տոխնոլոգիաներից,տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով:Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել.Ինչպես ճիշտ ուտել,ինչպես գեղեցիկ հագնվել,ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին:Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ,կորցնեմ զրույցի շարանը,տուր ժամանակ,որպեսզի հիշեմ:Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի,մի անհանգստացի:Ի վերջո ամենակարևորը.Ինչ-որ ես քեզ ասում եմ լսիր,կարող է պատահել քեզ հետ:Եթե ես ախորժակ չունենամ,չստիպես ինձ ուտել:
Ես ինքս գիտեմ ,երբ պետք է ուտեմ,իսկ երբ ոչ:Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել,տուր ինձ ձեռքդ,ինչպես տվեցի իմը,երբ դու առաջին քայլերդ էիր անում:և եթե մի օր ես քեզ ասեմ,որ այլևս չեմ ուզում ապրել,այլ ուզում եմ մեռնել՝ներիր ինձ իմ խոսքերի համար:Մի օր դու ինձ կհասկանաս:Տեսնելով իմ ծերությունը մի տխրիր,մի խելագարվիր,մի զգա քեզ անզոր:Եղիր ինձ հետ փորձիր ինձ հասկանալ և օգնիր,ինչպես ես եմ քեզ օգնել,երբ դու նոր էիր սկսել քո կյանքը:Օգնիր ինձ շարժվել առաջ,օգնիր ինձ ավարտել իմ ուղին սիրով ու համբերությամբ:Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով,որը երբեք չի խունանա:Ես սիրում եմ քեզ,իմ սիրելի ՄԱՅՐԻԿ...Միշտ կլինեմ քո հետ Մամ...Աստված քեզ օրհնի:
Հեղինակ՝ Մարիամ Մարիկյան