Աշխարհում հաշվվում է քնի խանգարման 82 տեսակ, որոնց թվին գիտնականները դասում են նաև քնի ժամանակ շնչառության դադարը՝ ապնոեն: Բայց ամենահայտնի խնդիրները եղել և մնում են անքնությունը և քնկոտությունը:

Անքնություն

Նյարդային համակարգը կարգավորում են երկու տեսակ նեյրոններ: Նորադրենալինը պատասխանատու է արթնացման, իսկ սերոտոնինը տրամադրում է քնի: Եթե վերջինին ինչ-որ բան խանգարում է, օրինակ' չափազանց ակտիվությունը, կպչուն մտքերը, շոգը կամ ցուրտը, քնելու ընթացքն ավելի է դժվարանում:

Միջին հաշվով աշխարհում անքնությունից տառապում է բնակչության 25-50%-ը, իսկ 95%-ը գոնե մեկ անգամ կյանքում ունեցել է անքնություն:

Քնկոտություն

Երբեմն նույնիսկ 12 ժամանոց քունը չի բավականացնում «քունն առնելու» համար: Եվ օրվա ընթացքում քնկոտություն է առաջանում: Ինչո՞ւմն է խնդիրը:

Քնի ժամանակ մեր ուղեղը մեզ ըմկղմում է տարբեր իրավիճակների մեջ: Օրինակ' գոյություն ունի այսպես կոչված աչքերի արագ շարժման փուլ կամ արագ քուն, որի ժամանակ մենք գտնվում ենք բացարձակ հանգստի վիճակում և երազներ ենք տեսնում: Եթե քնի ժամանակ որևէ փուլ պակասում է, կամ նրանք շատ կարճ են տևում, մարդն անհրաժեշտ հանգիստը չի ստանում:

Քունը կարգավորելուն Ձեզ կօգնեն աուտոթրենինգները, տաք բաղնիքը, հանգստացնող թեյը և իհարկե դեղահաբերը:

Քունը կարգավորելու միջոցներ

Ժամանակակից քնաբերները կարող են կարգավորել քնի բնական փուլերը:

1. Քնաբերներ

Ուղեղի ակտիվությունը զսպում է գամմա-ամինայուղային թթուն, որը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգում: Յուրաքանչյուր քնաբերի խնդիրը կա՛մ այդ թթվի ազդեցության ուժեղացումն է նեյրոնների վրա, կա՛մ դրա քանակության ավելացումը նյարդային համակարգում:

2. Բարբիտուրատներ

Բարբիտուրատների տիպի դեղահաբերը ազդում են այլ քնաբերների պես, սակայն ունեն հակաջղաձգային և հանգստացող ազդեցություն: Իսկ երկար օգտագործելու դեպքում արագ քնի փուլը կարճանում է: Բացի այդ' այս կարգի դեղահաբերը արդեն երկու շաբաթ օգտագործումից հետո կախում են առաջացնում: Հենց այդ պատճառով է, որ ներկայումս բարբիտուրատները որպես քնաբեր չեն օգտագործվում:

3. Բենզոդիազեպիններ

20-րդ դարի 60-ական թվականներին հայտնվեց նոր քնաբերների սերունդ՝ բենզոդիազեպիններ: Նրանք ավելի քիչ բացասական ազդեցություն ունեն, սակայն կախվածություն են առաջացնում և երկար ժամանակ օգտագործելու դեպքում չափաբաժինը մեծացնելու կարիք է զգացվում: Դժվար արթնացումը և քնկոտությունը ողջ օրվա ընթացքում շատերին ստիպեցին հրաժարվել այդ դեղահաբերից:

4. Սելեկտիվ դեղորայքներ

Քնաբերների նոր սերունդ՝ սելեկտիվ դեղորայքներ: Բացահայտ դրական կողմերից է բացասական ազդեցության մինիմալ քանակությունը: Բայց ամենից կարևորն այն է, որ այս դեղորայքները ոչ միայն անդադար հորանջելու ցանկություն են առաջացնում' տեղափոխելով Մորփեոսի աշխարհ, այլև կարգավորում են քնի բնական փուլերը: Սակայն երկարաժամկետ օգտագործման դեպքում նույնպես կարող են կախվածություն առաջացնել:

5. Անտիգիստամիննային դեղորայքներ

Գիստամինը ամենակարևոր ռեցեպտորներից է, որը պատասխանատու է արթնացման համար: Դեղահաբերը, որոնք փակում են գիստամինային ռեցեպտորները, դուրս են գրում ալերգիայի համար: Իսկ քունը միայն բացասական ազդեցությունն է: Բայց որոշ դեղահաբերի մոտ, ինչպիսիք են դիմեդրոլը, պիպոլֆենը, դոնորմիլը, դա այնքան ուժեղ է, որ կարող են հասարակ քնաբեր համարվել: Իսկ ալերգիկների համար էլ ստեղծվել են անտիգիստամինային դեղահաբեր առանց քնաբերի էֆեկտի:

6. Մելատոնին

Մելատոնինը նեյրոգորմոնն է: Գիշերային ժամերին մեր օրգանիիզմը արտադրում է նեյրոգորմոնների օրական չափաբաժնի 70%–ը: Մելատոնինը ինչ-որ ձևով կարգավորում է քնի և արթնացման ռիթմերը: Որպես քնաբեր այս դեղահաբը համարում են բավականին թեթև և նշանակում են ոչ լուրջ խանգարումների դեպքում: