ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,

սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,
դոցենտ Սևադա Հակոբյանը

 

 

 

Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևորագույն գործառույթ' ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը. սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում միմյանցից:

Սեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ.Այն իր մեջ ներառում է մի շարք ատրիբուտներ: Կնոջ համար պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է' դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ: Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերվում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում' սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ մարմնամասերը: Սեքսուալության տարբերություններ արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ հնարավոր է ընդհանրապես չարթնանա:
Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում ինտիմ կյանքի վրա: Օրինակ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան: Այս երևույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերութուն է առկա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով և դա գրեթե բոլորի մոտ միատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական և ուղեղային երևույթների բազմաշերտ հանրագումար է և ամենակարևորը՝ ոչ մի կին չի նկարագրում օրգազմի ժամանակ նույն զգացողությունները ինչ ուրիշ կանայք:
Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր).որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ: Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն, երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Սեքսուալության հակադրությունները ստեղծվում է փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն' պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և իրականացնելու վերարտադրման ֆունկցիան: