Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքում է միության նախագահ Մանուկ Նիգոյանի հրաժարականի մասին լուրերը:
Հայտնում ենք նաև որ հայտարարության հեղինակը Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունը կամ միության նախագահ Մանուկ Նիգոյանը չեն, միության էլեկտրոնային հասցեին նույնպես ստացվել է Մանուկ Նիգոյանի հրաժարականի բովանդակությամբ հաղորդագրություն որը ճիշտ կրկնօրինակն է մամուլում հրապարակվածի:
Ի գիտություն հայկական լրատվամիջոցների ու հասարակությանը թույլ տվեք հայտնել որ ժամանակակից արվեստների միության կողմից ցանկացած պաշտոնական հայտարարություն արվում է մեր էլ. փոստից' [email protected] կամ տեղադրվում է մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում սակայն այս դեպքում հայտարարությունը տարածվել է ոչ առաջին և ոչ երկրորդ տարբերակով, ուստի կարելի է ենթադրել որ հայտարարության հեղինակը միության հետ որևէ կապ չունեցող և հատուկ այս հայտարարության համար միության էլ. հասցեին նմանվող էլ. հասցե ստեղծած օգտատեր է:
Խնդրում ենք Մանուկ Նիգոյանի հրաժարականի մասին լուրեր հրապարակած բոլոր լրատվամիջոցներին տարածել այս հայտարարությունը որպես նախորդ' անօրինական ու սուտ հայտարարության հերքում:
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայություն