Երեկ արդնախ Հրայր Թովմասյանն ասում էր, թե ԵՄ–ի հետ գործը չեն պրծել, ԵՄ–ն դեռ 29.000 եվրո փող պիտի տա ՀՀ–ին' արդարադատության ոլորտում ինչ–որ բարեփոխման դիմաց (Հրայրն ընենց լավ ասեց' «դիմաց», ոնց որ եվրոպացիք գազի կամ ծիրանի դիմաց էին փող տալիս, կարծես իրանց են պետք էդ բարեփոխումները), ու էդ փողի մասին պայմանագիրը կնքվելու է ամսի 12-ին։ Հետաքրքիր է, ամսի 3-ից հետո Հրայրը ճշտե՞լ էր ԵՄ դիրքորոշումը թե՞ կարծում է, որ ԵՄ–ն էդքան լոխ է, որ ՄՄ գնացող ՀՀ–ին շարունակի ֆինանսավորել։ Չնայած չի բացառվում, որ չի սխալվում։ Երեւի էդ փողի խաթեր են դեռ սիլիբիլի անում ԵՄ–ի հետ. բա Տիզբոնի կարծիքը հարցրե՞լ են։