Իմ շուրթերը թակում են քո շուրթերը ու լեզվի պար կազմակերպում: Իմ սեփական շնչով, հպումներով, տաքացնում եմ քո մարմնի ամեն մասը: Զգում եմ նեկտարի քաղցրություն, որը նախագուշակն է ուժեղ կրակի: Կարծես բյուրեղներ ենք դառնում ու թռչում անցյալի ոսկե աստղերի հետ հասնելով էքստազի: Մեզ հավերժության հրճվանքն է կապել: Քո ձեռքերի քարանձավներում երևում է մի փոքր կրակ, ու ես կայրեմ բնօրինակը: Կրքոտ ուրվագծերը ու օվկիանոսների նկարները բազմազան, Էրոտիկ լուսինները միաձուլվող, ինտիմին որևէ արգելք չեն դնում, ու չափահաս խաղ են համատեղում: Սեքս, որն ինտրիգ է մտցնում մեր զգացմունքներում, ու նման չէ Էրոտիկ ֆիլմի կամ ֆանտազիաների: Ես գրվում եմ քո կրքոտ մարմնին, գրկում ու ջերմացնում եմ այն, ու չեմ ցանկանում բաժանվել: Այդ ջերմությունը կներթափանցի քո մեջ և բաց չի թողնի: Ես սիրում եմ քո ձայնը, որը ներկում է կյանքը բոլոր գույներով: Կրքոտ սեքսը ու նուրբ սերը ծանոթանում են ու ազատ խճճում աստվածային երեկոն: Լցվում ենք լուսնային արծաթով ու պայթեցնում մոմերը շփոթության' լսելով սիրո վոկալը: Իսկ վերջում նայում ես ինձ գեղեցիկ մերկ, ու անկեղծ ժպտալով լռության մեջ քո խալաթն ես փնտրում: Ժամանակը հոսում է դանդաղ, ինչպես ջուրը աղբյուրի: Մեզ դեռ սպասում են շատ հանդիպումներ, որոնք սիրահարները սիրո լոտուս են անվանում: