Բարեգործության որոշումն ընդունվել էր նախորդ օրը, որն իսկական տոն էր Գյումրու դպրոցներից մեկի տնօրինության ու ուսուցչական աշխատակազմի համար, որովհետև չորս տարվա ընդմիջումից հետո կրկին իրենց դպրոց էր հաճախելու իրենց ամենասիրելի աշակերտներից մեկը. թեկուզ երկու ամսով:
Առաջին դասաժամից հինգ րոպե առաջ դպրոցի բակում կանգնեց շքեղագույններից շքեղագույն մեքենա՝ Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ:
Թագավորական մեքենան խավար գցեց մյուս մեքենաների վրա:
Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ:
Այն Արեգինն էր: Այո՛, Արեգինը: Նվեր էր եղբայների, քրոջ ու Շոնի կողմից:
Արեգի Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը մյուս Ռոլլս – Ռոյս Ֆանտոմներից տարբերվում էր նրանով, որ հատուկ պատվերով էր. նվիրողները ցանկացել էին, որ այն լինի սուպերզրահապատ, սակայն նույն շքեղությամբ: Եվ դրա համար Մայքլն ու Շոնը Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ արտադրող գլխավոր ձեռնարկությանը վճարել էր չորս միլիոն դոլլար հավելավճար: Հույսերն իհարկե արդարացան: Արեգի նվերը տարբերվեց մյուս Ռոլլս – Ռոյսներիս միայն նրանով, որ կդիմակայեր նույնիսկ նռնականետի գնդակահարմանը:
Ռոլլս – Ռոյս Ֆանտոմն Արեգինն էր, առջևից ընթացող Լամբորջինի Ավենտադորը՝ Արմանինը, հետևից ընթացող Բենտլին՝ Մայքլինը:
Արեգին սկսել էր զայրացնել, որ եղբայրներն իրենց մեքենաները թողած՝ նստում են Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի ղեկին ու վարորդի կողքի նստարանին: Հասկանում էր, որ դասից կուշանա, եթե առավոտյան խնդրի նրանց այլևս այդպես չանել և հետաձգեց զրույցը դասերից հետո:
Արեգը զայրացել էր՝ հասկանալով. Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի ղեկն ու վարորդի կողքի նստարանը նախատեսված են բացառապես անձնական ծառաների համար: Որոշել էր շատ խիստ խոսել ավագ եղբայրների հետ, որովհետև չէր ուզում, որ նրանք իր առջև այդպես նվաստանան:
Երբ մեքենան կանգնեց և ամբողջ դպրոցի առջև Արմանն իջավ ու բացեց Արեգի դուռը, Արեգի համբերության բաժակը լցվեց:
Զայրացած երեխան մեքենայից դուրս չեկավ.
- Մեգել անգամ ըսպես չենե՛ք:
- Արե՜գ,- կանչեց Մայքլը մոտենալով Արեգի դռանը,- ի՞նչ պատահեց:
- Մեր Արեգը դիլխոր է,- ժպտաց Արմանը:
- Ինչո՞ւ,- զարմացավ Մայքլը:
- Ռոլլսի դեմը ծառաների համար է,- ասաց Արեգը:
- Հո՛ւ-հո՛ւ, կռուտի՛տ էղի,- Մայքլի ականջին շշնջաց Արմանն այնպես, որ Արեգը չլսի:
- Այո՛, մենք քո ծառաներն ենք և աշխատավարձ ենք պահանջում,- ասաց Մայքլը:
- Հա՛, մեր հինգ րոպեյվա ռոջիկն ո՞ւրա, ա՛յ տղա,- թագավորեցրեց Արմանը:
- Ի՞նչ,- զարմացավ Արեգը:
Մայքլ ու Արմանը նայեցին միմյանց, ժպտացին և միանգամից հարձակվեցին Արեգի վրա՝ մտնելով մեքենայի մեջ: Ծիծաղի ձայնը լսվում էր դպրոցով մեկ: Վերջապես Արեգը կարողացավ դուրս փախչել մեքենայի մյուս դռնից:
Մայքլը նայեց ժամացույցին՝ նկատեց, որ Արեգին տաս րոպեով ուշացրել են առաջին դասաժամից: Վերցրեց դպրոցական պայուսակը…
Երեխան ուղղեց շորերն ու մոտեցավ Մայքլին, որի օգնությամբ մեջքին առավ պայուսակը: Մայքլն իհարկե պահը բաց չթողեց ու խուտուտեց: Արեգն անշուշտ պատասխանեց…
Առաջին դասաժամից այդքան ուշանալուց հետո ինչ որ մեկը պետք է դասատուներին բացատրություն տար, թե ինչու է երեխան ուշացել առաջին դասաժամից: Այդ պարտականությունն իր վրա վերցրեց Մայքլը:
Երբ վերջապես գտան դասասենյակը, Մայքլն ասաց Արեգին:
- Մտի՛ր, սիրելի՛ս:
- Բայց դասից ուշացել եմ… դասատուին ի՞նչ ըսեմ:
- Ես կասեմ,- ասաց Մայքլն ու բացեց դուռը:
Ուսուցչուհին մի պահ զայրացավ, որ դասն ընդհատվեց, սակայն, երբ տեսավ ընդհատողներին, զայրույթը չկացավ:
Մայքլը առաջ բերեց Արեգին՝ ասելով.
- Ներողություն եմ խնդրում, որ եղբայրս այսքան ուշացավ Ձեր դասաժամից… Գզուզ էինք անում:
Այդ բացատրությունից անակնկալի եկած Արեգը շշմած նայեց Մայքլին:
Ուսուցչուհին կարողացավ զսպել ծիծաղը…
Իսկ Մայքլը նկատեց, որ Արեգը շատ երկար է նայում իրեն, արդարացավ.
- Հիշի՛ր՝ մարդկանց պետք է ճիշտն ասել…
- Դո՛ւրս անցի,- Մայքլի վրա գոռաց Արեգը:
- Ե՜ս… գնա՜… ցի՜:
Արեգն իր վրա էր զարմանում, որ ամեն անգամ նույնպիսի պատմություն է լինում, ու այդ անփոփոխ իրավիճակից ոչ թե ձանձրանում է, այլ՝ հակառակը… Եվ անկախ իրենից դեմքին ժպիտ հայտնվեց: Մտքերից շեղվեց ուսուցչուհու ձայնից:
- Արի՛, Արե՛գ ջան:
- Կարելի՞ է,- քաղաքավարությունից ելնելով՝ հարցրեց Արեգը:
- Նստի՛ր, Արե՛գ ջան:
- Իսկ որտե՞ղ կարող եմ նստել:
Ուսուցչուհին առաջարկեց ազատ նստարաններից մեկը…
Դասաժամը շարունակվեց իր բնական հունով:
Իհարկե ուսուցչուհին ցանկանում էր դասաժամն ընդհատել՝ Արեգին խնդրելով, որ մի քիչ պատմի Լոնդոնի մասին, սակայն… Շատ լավ էր հիշում, թե ինչու է այդքան շատ սիրում այս աշակերտին: Չէ՞ որ Արեգը չէր սիրում պարծենալ, և բնականաբար, եթե ուղղվեր այդ հարցը, Արեգը շատ վատ կընդուներ…
Արեգը չէր սիրում առանձնահատուկ վերաբերմունք իր նկատմամբ, երբ հաշվի էր առնվում իր բարձրաստիճան լինելը:
Արեգը Լոնդոնում բնակվելու ընթացքում բնավորությամբ չէր փոխվել:
Բոլորն էին Արեգին սիրում ու հմայվում՝ զարմանալով. մի՞թե հնարավոր է, որ այդքան լավ պահած երեխան հասարակ լինի. ցույց չտա, որ աշխարհում ամենահարուստների շարքում դասվողներից է. շփվում է սովորական երեխաների հետ ու միևնույն ժամանակ զզվում նրանցից, ովքեր հպարտանում են իրենց ծնողների հարստությամբ կամ ինչ որ պաշտոնյայի բարեկամ լինելով: Միայն հպարտանում էր, որ ուսման մեջ հասնում է եղբոր՝ Մայքլի մակարդակին: Միշտ էր պատրաստ դասերին, բացառությամբ այն առարկաների, որի դասավանդողին չէր սիրում. դա նույնպես Մայքլից էր: Մեծ Բրիտանիայում ապրելու ընթացքում ինքն իրեն այնպես էր տրամադրել, որ հայկական դպրոցական ծրագրերից հանկարծ հետ չմնա, և դա շատ լավ էր ստացվել. ապացույցը ուսուցչուհու տված հարցն էր, որին ոչ ոք չկարողացավ պատասխանել, իսկ Արեգը ցուցադրաբար բարձրացրեց գրիչը: Իհարկե ուսուցչուհին հպարտությամբ արձագանքեց՝ մատնացույց անելով Արեգին, և ստացավ շատ հստակ պատասխան…
Օրվա այն ժամանակահատվածը, որն Արեգն անցկացնում էր դպրոցում, Մայքլն ու Արմանը… Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը, Լամբորջինի Ավենտադորն ու Բելթլին դպրոցից մոտ երեք հարյուր մետր հեռավորությամբ գտնվող տարածքում էին: Այդ տարածքը օտարման միջոցով ձեռք էր բերել Մայքլը միայն մեկ նպատակով…
Արմանը Արեգին սպասելու ժամանակահատվածն օգտագործում էր մարմինը կոփելով: Պարապում էր ջինջ երկնքի տակ, և այժմ պտտաձողի վրա ձգումներ կատարելու հերթն էր… Չձանձրանալու համար ստեղծված էին բոլոր հարմարությունները: Տրամադրության տակ էին ամենաթանկ սպորտային իրերը՝ ինչպես դրսում, այնպես էլ տան մեջ, որն ավելի շատ գրասենյակ էր հիշեցնում: Արմանի մեջ այլևս ուժ չմնաց շարունակելու համար, սակայն չէր հանձնվում, բայց չկարողացավ այլևս ձգվել: Արդեն անիմաստ էր կախվել. հետագա շարունակությունն անհնար է: Սկսեց դժվարություններ զգալ և ի վերջո թողեց պտտաձողը… վայրէջքը փափուկ էր… Մինչև կանցներ հաջորդ վարժությանը որոշեց մի փոքր դադար տալ և ձեռքերը գրպաններում մոտեցավ Բենթլիին, որի մեջ Մայքլն էր նստած…
Ի տարբերություն Արմանի Մայքլն այդ ժամանակահատվածն օգտագործում էր այլ կերպ… Կարողացել էր հաղթահարել դժվարություն, որի անունը բիզնես կամ ընտանիք է: Դժվարություն, որը չէր կարողացել հաղթահարել քույրը՝ Անահիտը:
Ծնողների բիզնեսի կառավարման հետևանքը եղբայրներին քիչ ժամանակ հատկացնելն էր: Դա էր պատճառը, որ Անահիտը կառավարումը զիջել էր հորեղբորը…
Անահիտին այնքան էլ չէր հետաքրքրում, որ այդ ամենից ստանում էին չնչին գրոշներ, իսկ ամբողջ հասույթը գնում էր հորեղբոր գրպանը: Կարևորն այն էր, որ նա իր ամբողջ ժամանակահատվածը տրամադրում էր եղբայրներին: Անչափահաս Մայքլն ամեն կերպ ջանում էր թեթևացնել ընտանիքի հոգսը, որը հիմնականում ընկած էր քրոջ ուսերին: Բնական է, որ դայակը մի քիչ կթեթևացներ հոգսերը, սակայն Անահիտն ու Մայքլն իրենց աչքի լույսերին' Արեգին ու Արմանին չվստահեցին օտարին:
Իսկ այդ ժամանակ հորեղբայրը հարստություն էր կուտակում…
Մի օր հորեղբայրը մեծ զարմանք ապրեց, երբ որոշեց հետաքրքրվել, թե ինչպես է պատահում, որ Արեգին ու Արմանին կարողանում են խնամել աչքի լույսի պես՝ չունենալով եկամտի որևէ աղբյուր, ստուգեց և պարզեց, որ… Անահիտը բանկում հաշիվ ուներ բացած և բոլոր լիազորությունները հանձնելուց առաջ այդ հաշվին փոխանցել էր մեկ միլիոն դոլլար… Որոշեց տիրանալ նաև այդ գումարին…
Մտահղացումը շատ պարզ էր. ստուգումների միջոցով այդ գումարը ձևակերպել, որպես գողություն և դատական գործ հարուցել Անահիտի դեմ՝ բնականաբար նախ և առաջ կաշառելով անհրաժեշտ անձանց… Իսկ անչափահաս եղբայրները մանկատան մեջ էլ կկարողանան ապրել:
Այդ պլանն իրականացնելու նախագիծը մշակելու համար մոտ մեկ ամիս պահանջվեց: Սակայն երբ արդեն կաշառված էին բոլոր նրանք, ովքեր մասնակցություն էին ունենալու…
Պատճառն այն չէր, որ հորեղբայրը խղճաց Անահիտին ու նրա անչափահաս եղբայրներին, այլ ստիպված էր հետաձգել այդ պլանի իրականացման գործընթացը, որովհետև հանկարծ սկսվեց դժոխային ժամանակաշրջան… Անահիտի բախտը բերեց, քանի որ հորեղբայրը առաջնահերթ ստիպված էր զբաղվել այլ խնդրով…
Սիրելի հորեղբոր հետ պատահել էր այն, որ Հայաստանում գործունեություն էր սկսել բրիտանական նոր ստեղծված կազմակերպություն: Ներդրած այդ բիզնեսը տնտեսական մրցակցության դաշտ էր քարշ տվել հորեղբոր բոլոր բիզնեսները: Մրցակցային պայմանները շատ դաժան գտնվեցին հորեղբոր համար, քանի որ ընթանում էր բացառապես արդար մրցակցություն, որովհետև այդ կազմակերպության սեփականատերը բրիտանացի հայտնի միլիարդատերի որդի էր, և նրա դեմ ցանկացած անօրինական գործողություն…
Դաժան մրցակցությունը տևեց ավելի քան երեք ամիս և կանգնեցրեց հորեղբորը սննկացման եզրին: Ոչնչացումից փրկվելու համար հորեղբայրն ու համախոհ բաժնետերերը ստիպված վաճառեցին բաժնետոմսերի գերակշռող մասը…
Ժողովի համար նախատեսված դահլիճում էին սպասում նոր խաղի կանոները խելադրողներին, որոնց երբեք չէին տեսել: Միայն հայտնի էր, որ երկուսով են, որոնցից միայն մեկն էր շատ հայտնի, իսկ երկրորդը. նույնիսկ նրա անունը չգիտեին… Վերջապես բացվեց դուռն ու ներս մտան…
Քիչ էր մնում լեզուները կուլ տային սենյակում սպասողները բրիտանացի միլիարդատերի որդու կողքին կանգնածի քծնական ժպիտից՝ հասկանալով, որ Անահիտին բանտարկելու և նրա եղբայրներին մանկատան մեջ կորցնելու նախագիծը մշակողն աչքաթող էր արել մի հանգամանք, որը շատ կոպիտ սխալ էր: Ճակատագրական վրիպում էր թույլ տվել սիրելի հորեղբայրը՝ հաշվի չառնելով եղբայրներից մեկի տարիքը: Մտքով չէր անցել, որ հինգ ամիս առաջ չափահաս էր դարձել Մայքլը. այդ աստիճան անտեսել էր… Բրիտանացու կողքին կանգնած Մայքլն ապշեցրեց նրանց՝ բոլորին, և առաջին հերթին սիրելի հորեղբորը…
Տասնութ տարին լրանալու հաջորդ օրը կանխիկացրել էր այն գումարը, որի վրա աչք էր դրել հորեղբայրը՝ թողնելով ընդամենը հինգ հազար դոլլար, և մեկնել Անգլիա…
Լոնդոնում էր ծանոթացել միլիարդատերի որդի Շոն Բաթթերֆիելդի հետ:
Շոն Բաթթերֆիելդը Անահիտից երկու տարով մեծ էր: Կայացած բիզնեսմեն էր արդեն քսանմեկ տարեկանից հորից բացարձակապես անկախ: Առաջին միլիարդը վաստակել էր քսաներկու տարեկանում և անընդհատ առաջ էր գնում՝ կրկին հաջողությամբ: Հաղթահարած բարձրունքներից երբեք չէր բավարարվում: Ստեղծելու հետ միաժամանակ փնտրում էր նաև առաջարկողների և խելքին մոտ առաջարկություններից երբեք չէր հրաժարվում: Շոն Բաթթերֆիելդը շատ խելացի էր:
Շոն Բաթթերֆիելդին նախ կախարդեց տասնութ տարեկան Մայքլի խոսակցական ոճը: Մտքով չէր անցնում, որ այդ օտարերկրացի պատանին իր հետ կզրուցի մաքուր անգլիական անգլերենով: Չէ՞ որ Շոնը ամենաբարձրաստիճան տոհմերից մեկի ներկայացուցիչ էր: Ընդհանուր առմամբ իրեն հարգող բրիտանացին չի սիրում, երբ իր հետ խոսում են ամերիկական անգլերենով: Բրիտանացիները միշտ մեղադրում են ամերիկացիներին իրենց լեզուն աղավաղելու մեջ: Շոնը գիտակցեց, որ եթե շունչ չտա Մայքլի գաղափարներին, ապա կկորցնի մի քանի միլիարդ ավել վաստակելու հնարավորություն: Շոնն ու Մայքլը ձեռք ձեռքի տվեցին:
Երկու չափից շատ խելացի անձանց միավորումը պսակվեց ուժգին հաջողությամբ:
Մայքլն ու Շոնը հարված հասցրեցին Մայքլի հորեղբոր տնօրինության տակ գտնվող ընտանեկան բիզնեսին՝ հասցնելով ոչնչացման եզրին, և շարժվեցին առաջ: Բիզնեսը տարածեցին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և չնչին մասով Հայաստանում… Շոնի կանխազգացումներն արդարացվեցին. ներդրած գումարն իր հետևից միլիոն բերեց, միլիոնը՝ միլիոններ, միլիոնները՝ միլիարդ, միլիարդը՝ միլիարդներ և կրկին ոչ մի ձախողում…
Այդ ամենի սկզբնական փուլից սկսած Մայքլը հասկացավ, թե ինչու էր Անահիտը ընտանեկան բիզնեսը թողել հորեղբոր քմահաճույքին…
Մի անգամ Շոնը հետքրքրվեց, թե ինչու է Մայքլի դեմքը գնալով ավելի մռայլ ու տանջված դառնում: Եվ քանի որ համագործակցությանը հաջորդել էր եղբայրական ընկերություն, Մայքլը կիսվեց Շոնի հետ իր միակ տառապանքի մասին…
Շոնի խորհուրդն օգտագործելով՝ Մայքլը հաղթահարեց ընտանիք կամ բիզնեսը: Նոտբուքը սկսեց Մայքլից անբաժան լինել… Եվ դա այն աստիճան արդյունավետ եղավ, որ Մայքլն իր ամբողջ ժամանակը անցկացրեց Արեգից, Արմանից ու Անահիտից անբաժան՝ միևնույն ժամանակ կառավարելով բիզնեսները…
Այժմ Բենթլիի հետևի նստարանին նստած աշխատում էր, երբ մինչև գոտկատեղը մերկ Արմանը մոտեցավ՝ ձեռքերը գրպաններում: Մի քանի անգամ ոտքով հարված կատարեց Մայքլի դեմքին՝ անշուշտ այնպիսի հեռավորությունից, որ հանկարծ իսկական չհարվածի եղբորը: Հարյուր տոկոսանոց լարանի ու մյուս մարտական ունակությունների վայրկյանական ցուցադրությունը չստիպեց Մայքլին շեղվել գործերից, բայց.
- Հիմա կվերցնեմ այս նոտբուքն ու կմտցնեմ…
- Մէ քցե՛ս էդ զիբիլը բերնիցդ,- կշտամբեց Արմանը,- Արեգը կողքդ չի էղնի, պառավոզի պես դիմիդ կենես, ծօ՛…
Արմանի ոտքով հարվածից Մայքլի սիգարը բերանից թռավ առաստաղին, ընկավ նստարանին: Այդ հարվածից վեր թռած Մայքլը վերցրեց թանկագին գորգը փչացնող սիգարը, մեքենայից դուրս գցեց, թարմացրեց շոտլանդական վիսկիով բաժակը, բերանին նոր սիգար դրեց' անձայն կենաց առաջարկելով Արմանին…
Հասկանալով, որ զուր տեղը ժամանակ է վատնում՝ Արմանը վերադարձավ իր հիմնական զբաղմունքին…
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ