Թվում է, թե մի ամբողջ կյանք է' չեմ տեսել քեզ: Ես չեմ կարող նկարագրել, թե որքան եմ կարոտել քեզ. բառերս մահանում են կարոտի ծանրությունից: Խնդրում եմ' շուտ վերադարձիր, այլապես ես կխելագարվեմ: Ես զգում եմ, թե ինչպես եմ մահանում առանց քեզ, ինչպես եմ մոլորվում ու պտտվում, պտտվում սխալներիս հորձանուտում: Ես խենթի պես կարոտում եմ քեզ ու մատներս եմ կրծում. միևնույն է' դրանք մոռացել են քեզ, դրանք պետք չեն ինձ: Այլևս չեմ պատկերացնում, թե ինչպես է քեզ կողքիս ունենալը: Թվում է, թե երբեք էլ կողքիս չես եղել: Այո, ես թուլամորթ եմ և անողնաշարապես կարոտում եմ քեզ ու խենթանում այն մտքից, որ մոտ է հանդիպման ժամը: Ես կորցրել եմ ինձ: Իսկապես կորցրել եմ: Ու ցանկանում եմ գտնել ինձ միայն քո կողքին: Փակեմ աչքերս, հաշվեմ' մեկ, երկու, երեք, չորս, բացեմ աչքերս ու հայտնվեմ քո գրկում: Միայն քո գրկում եմ ես լիարժեք, ես երջանկություն եմ ուզում, հասկանու՞մ ես, բայց միայն քո կողքին եմ երջանիկ: Իսկ դու հեռու ես: Ատում եմ այն կիլոմետրերը, այն ժամերն ու րոպեները, որ բաժանեցին մեզ իրարից: Երկու տարի: Գրողի տարած երկու տարի: Ես ատում եմ քո բացակայությունը, ես ատում եմ այն, որ ստիպված էի երկու տարի առանց քեզ մեծանալ. ես չմեծացա, ես քարշ տվեցի երկու տարվա գոյությունս. ինչ-որ պահի ես պարզապես կործանվեցի, ինքնակամ, պատրաստակամ, զզվելիորեն հաստատակամ: Եթե դու կողքիս լինեիր, ես ավելի լավը կլինեի, ես լավը կլինեի: Իսկ հիմա… Ես պարզապես սփոփում եմ ինձ այն մտքով, որ սիրում ես ինձ և թույլ ես տալիս սիրել քեզ: Դա ինձ համար մեծ պարգև է. երևի թե պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնել Աստծուն նման շնորհի համար. ես սիրում եմ, թող խենթորեն, անհասկանալիորեն, դավադրաբար ու նենգաբար, բայց սիրում եմ: Սիրում եմ հենց քեզ, ՀԵՆՑ ՔԵԶ: Ներիր, բայց ես չհաղթահարեցի տասնյոթ հազար ժամվա փորձությունը, կատարելապես չանցա այն, ես իմ սև բծերով ներկեցի այն ու հուսահատեցրի քեզ: Ներիր, բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, այնքան-այնքան շատ, որ զարհուրում եմ ինքս ինձնից: Ներիր, բայց ես այսպես եմ սիրում, երբ կողքիս չես: Ներիր, բայց ես հենց քեզ եմ սիրում:
Առաջարկում ենք նաև
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
09/08/24 12:55
Այդ գիրքը, որ կարդացել են, դրանից հենց մի օրինակ է լույս տեսել, որ գա մտնի իրենց գլուխը և դառնա սեփական խելք. Սիլվա Յուզբաշյան
13/07/24 08:46
«Հրապարակ». «Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում
19/06/24 10:20
Թուրքիայի «ձեռքը համբուրելով»՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից. Շարմազանով
30/05/24 12:01
Հրահրում եք, պարոնայք ոստիկաններ, հենց հիմա մեր աչքի դիմացից մեքենա տարան. Սրբազան (տեսանյութ)
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
25/05/24 09:30
Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան