Հայաստանում 2013թ օգոստոսին սպառողական ապրանքների գնաճը 2012թ-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է 9.3 % տոկոս, սա այն դեպքում, երբ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր գնաճի ընդամենը 8%, կապելով Հայաստան մուտք գործող գազի գնի թանկացման հետ:
Այս ամենի արդյունքում կարող է աճել առանց այդ էլ 37 % աղքատության ցուցանիշը, բերելով նաև եկամուտների անհավասար բաշխման գործակցի մեծացման, որն ի դեպ սկսած 2004 թվականից անընդմեջ աճ է գրանցում : Արդյունքում մենք ավելի թանկ կվճարենք առաջնային ապրանքատեսակների ձեռք բերման համար, քան վճարում էին մինչ այս:
Համաձայն ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների վերջին մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների գնաճը (այդ թվում ծխախոտ և ոգելից խմիչք) կազմել է 109.6%, ոչ պարենային ապրանքատեսակներինը' 104.3%, և ամենամեծ գնաճը դիտվում է ծառայությունների սպասարկման ոլորտում' 111.2 %:
Կենտրոնական բանկը նույնը օրը կայացած նիստի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ որևէ կերպ չի արձագանքում նման աննխադեպ գնաճի խնդրին, որը դեռ կարող է շարունակվել մինչև տարեվերջ, սակայն մի շարք անկախ փորձագետներ արդեն իսկ կարծիք են հայտնել, որ ԿԲ այլընտրանք չի ունենա և ստիպված կլինի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները' գնաճը կանխելու համար: