Հատուկ շնորհակալություն մեր մեղրոտ աղջիկներին' ճիգ ու եռանդ չխնայելու համար: Հետո էլ ասում եք էէէէ~~
ընդամենը մեկ, երկու հոգով շուռ տված սարերը հնարավոր է հետ բերել, կանգուն պահել, մեղր քամել: Կանաչ տնտեսությունը ծորում է ծորում, ընդամենը հարկավոր է տեր կանգնել մեր հավերժ ծորացող արժեքներին:
Մեղրոտ աղջիկներ ջան, դուք Թեղուտի շիրոտ առանցքն եք!!!
Ձեր համառությունը, մաքուր պոտենցիալը Թեղուտի շուրջը համախմբեց թե' մեզ, թե' գյուղացիներին, հիմա էլ Սփյուռքն է ոգևորվել Թեղուտով ու ցանկանում է ներդրումներ անել Հայաստանի այս գողտրիկ բնակավայրը փրկելու ու շենացնելու համար: Թեղուտի, Շնողի գյուղացիները մեկ մարդու նման , իրար ետևից փոխակերպվում են ու տրանսֆորմացվում իր յեղն ու բրինձը, կարտոլն ու մարկովը, ջուրն ու հողը գնահատող գյուղացիների: Գյուղացիները ո'չ միայն հավատում են այլև տեսնում են այն փոփոխությունը, որն մենք ցանկանում ենք տեսնել մեր երկրում:
Ընդամենը հավատացինք ու հետո դարձանք մեր հավատքի կրողը ու հիմա առաջարկներ եկան աշխարհի տարբեր ծագերից: Սա ոչ միայն տնտեսության այլ նաև գիտակցության որակական փոփոխություն է: Քաղաքացի-Գյուղացի-Սփյուռք կորցրած արժեքների վերգտնում ու վերամիավորում է: