Չեմ հասկանում, թե ինչու է ամեն ինչ ավելի վատանում: Չեմ հասկանում ոչինչ: Ինչու՞ է այս ամենը կատարվում ինձ հետ, ինչու՞ է ամենն՝ ինչ ես փորձում եմ վերակառուցել, մի օր հոդս է ցնդում,քանդվում: Ինչու՞ հենց ես, ինչու՞ է հենց իմ հետ կատարվում այս ամենը:
Ախ, այդ գրողի տարած <<ինչու>>- ները այնքան շատ են...
Ես խելագարվել եմ...Այո՛, հավատացե՛ք...Ես խելագարվե՛լ եմ...
Երբեմն հայտնվելով անէանելի վիճակներում, և թվալով, թե այս ամենը մի օր չի ավարտվի, սկսում եմ ատել ամեն ինչ, ատել կյանքը, որի համար միշտ պայքարում եմ: Այո՛ ատում եմ բոլորին...
Ես խելագարվել եմ...
Լույս եմ ուզում, արևի պայծառությունն եմ ուզում, իմ ժպիտն եմ ուզում, որ փոքր ժամանակ դեմքիցս չէր պակասում, ջերմություն եմ ուզում, որը հիմա ոչ-ոք ինձ չի տալիս...
Ուզում եմ ժպտալ... Մի՞թե շատ բան եմ ուզում...
Չեմ ուզում այլևս արցունքներս պահելու համար, սեղմել ատամներս, չեմ ուզում բարկությունից գոռալ, չեմ ուզում տխուր ժպտալ...
Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում տխուր ժպտալ, դա այն է, երբ ներսումդ տխուր ես, կամ երբ բարկությունից ես ժպտում, ինչպես խելագարը կժպտար, երբ արցունքներդ պատում են աչքերդ, բայց դու պայքարելով միևնույն է կրկին ժպտում ես...
Ես խելագարվել եմ... Ես... Ես...
Իհարկե փորձում էի գրել հնարավորինս շատ, փորձեցի գրել... այլևս չեմ կարողանում...
Կրկին տխրություն է տողերումս, կրկին լացում են բառերս, կրկին բարկությունը գրավեց նախադասություններս...
Ես խելագարվել եմ...