Սիրո կրակը ժամանակի ընթացքում վերածվում է թույլ կայծի, որը ցանկացած պահի կարող է մարել։
Իսկ ո՞վ է մեղավոր։ Արդյո՞ք կանայք իրենց մեղավոր համարում են այն հարցում, որ սերը մարել է ։ Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու գործում առաջնահերթ դերը խաղում է կինը է։ Ինչու՞ ամուսիններն իրենց կանանց այլևս գրավիչ չեն համարում։
Ահա նրանց բարձրաձայնած 10 հիմնական պատճառները:
1. Կանայք չափից շատ են փնթփնթում՝ նույնը մի քանի անգամ կրկնելով։ Եթե տղամարդը չի արձագանքում, ապա հարկավոր է ինքնուրույն անել։
2․ Կանայք ցանկացած առիթով անընդհատ բողոքում են, որն առաջացնում է ամուսնու զայրույթը։ Եթե տղամարդը չի լսում ավելի լավ է լռել, հասկանալով, որ նա չի պատրաստվում որևէ բան փոխել։
3. Կանայք չգիտեն, թե երբ լռեն։ Արդյո՞ք նրանք երբևէ հոգնում են իրենց խոսելուց։
4. Կանայք հաճախ քննադատում են իրենց ամուսինների հագուկապը։ Կանանց բարկացնում է «ծնկներին կախ ընկած մեծ շալվարը » ։
5. Տղամարդիկ ևս կարող են անբարենպաստ խոսքեր ասել, թե ինչպես են հագնվում կանայք: Ամուսիններին դուր չի գալիս, երբ կինը փորձելով թաքցնել ավելորդ քաշը, բալախոն է հագնում։ Եթե նա հագնում է իր տարիքին անհամապատասխան զգեստ և ճչացող կոշիկներ։
6. Ամուսնուն բարկացնում է նաև կնոջ չխնամված մազերը և հին խալաթը, նրա հագած շալվարի անորոշ չափը։
7. Ամուսինները ևս երազում են ռոմանտիկ հարաբերությունների մասին և բոլորովին էլ դեմ չեն լինի հաճույքով ընթրել միասին ։
8. Ամուսիններին չի բավարարում կանացի ջերմությունը, նրանց դուր է գալիս, երբ իրենց գրկում են և համբուրում։
9. Կարիք չկա կերակուրը պաշտամունք դարձնել։ Ավելի շատ օգուտ կբերի հավասարակշռված սննդակարգը, այլ ոչ թե համեղ կերակուրները, որից հետո դժվար է նույնիսկ սեղանից վեր կենալ։
10. Ամուսինը գիտակցում է, որ կլիմաքսի հետ կապված հնարավոր է կնոջ տրամադրությունը փոխոխվի։ Բայց դա չպետք է պատճառ հանդիսանա տան անդամներին կոպտելու համար։
Եվ ամենակարևորը, տղամարդիկ կարծում են, որ զույգերի խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը և կինը դադարում են հաճույք ստանալ սեքսից ։
Աղբյուրը' http://mediainform.am/