Всё действительное разумно
Гегель
Յուրաքանչյուր անհաջողություն լինի դա քաղաքական գործիչների մոտ, թե սովորական մարդկանց, որպես կանոն, պայմանավորված է մի շարք թույլ տրված սխալների պարագայով: Եթե հետևենք Հեգելի տեսության գլխավոր առանցք հանդիսացող Всё действительное разумно գաղափարին, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր իրավիճակ ունի իր տրամաբանությունը: Այսինքն, եթե դու այսօր ունես բազմաթիվ պրոբլեմներ դրա մեղավորը անձամբ դու ես և, ըստ այդ տեսության, դու բարոյական իրավունք չունես մեկին մեղադրելու քո անհաջողությունների մեջ, կամ ավելի պարզ տարբերակ' եթե գիրքը այս պահին դրված է սեղանի վրա, ուրեմն այդպես է ճիշտ, հակառակ դեպքում նա սեղանի վրա դրված չէր լինի, քանզի հանգամանքների բերումը նույնպես կախված է սուբյեկտից:
Ինչևիցե, փորձենք այս բարդ տեսությունը տեղափոխել իրական կյանք և հասկանալ'ինչքան է նրա ակտուալության աստիճանը: Երբ ես հետևում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նիստ ու կացը, ինչպես նաև հաշվի առնում նրա մարդկային հատկանիշները, ապա գալիս եմ այն եզրակացության, որ վերջինս երևի այն եզակի գործիչներից է, որը բոլոր նախադրյալներն ուներ առաջնորդելու մեր երկիրը և հենց այստեղ իմ մոտ «էպիկուրյան» հարց է առաջանում'ինչու նա չհասավ իր նպատակին:
Պատասխանների երկու տարբերակ'
• Նա հաղթել էր, բայց իշխանությունները կեղծիքների շնորհիվ չթողեցին, որ նա տոնի իր հաղթանակը: Այս պատասխանը Հեգելյան տեսության քննադատությանը չի կարող դիմանալ, քանզի, ըստ Հեգելի, եթե ամբողջ ժողովուրդը միանշանակ քո կողմն է, ապա ոչ մի բռնատիրական գործողություներ ի զորու չեն քեզ կանգնեցնելու:
• Նա ուներ բավականին ձայներ, բայց դա հերիք չէր լիակատար հաղթանակ տանելու համար: Այս դեպքում հարց է առաջանում, եթե դա այդպես է, ապա ինչո ՞ւ ժողովրդի մի մասը, այնումենայնիվ, չկանգնեց նրա կողքին:
Հարգելի ընթերցողներ, երբ ես ցանկանում են ստանալ լիարժեք պատասխան, միշտ դիմում եմ մեր երկրի անապահով խավի ներկայացուցիչներին, քանի որ նրանց տեսանկյունը իրականում մեծամասնության տեսանկյունն է / ...ինչու ո ՞ւմ համար է գաղտնիք, որ մեր երկրի մեծամասնությունը անապահովներն են/:
Եվ այսպես, նրանցից մեկի պատասխանը ներկայացնում եմ Ձեզ' «Ըստ իս, Րաֆֆին հաղթել էր, բայց շլացուցիչ հաղթանակի համար, որը կասկածի նշույլ անգամ չէր թողնի, անհրաժեշտ էր, որպեսզի Րաֆֆին ներկայացներ հստակ տնտեսական ծրագիր: Հեռու չգնանք, թեկուզ այլ թեկնածուի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված ծրագրի նման: Այդ դեպքում նրա ձայները անխոսք ավելի շատ կլինեին:
Հ.Գ. Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ...