Ձեր դատին եմ ներկայացնում իմ առաջին հոդվածը... Ալարել չկա կկարդաք անպայման...
Իրական ազատության և ապագայի մասին
Ազատությունը կյանքիս վերջին տարիների գլխավոր փիլիսոփայությունն է, գործը, նպատակը: Մտածում եմ՝ թողնեմ գնամ մի կարգին երկիր, օրինակ՝ Նորվեգիա: Այնտեղ կգտնեմ ազատությունս էլ, բարվոք կյանքս էլ, որովհետեւ այդ երկրում Մարդու իրավունքները պաշտպանված են, օրենքը գործում է, կարճ ասած դեմոկրատիան մատուցվում է սկուտեղի վրա: Բայց գիտեք չէ՛, Ազատությունը, իրական ազատությունը ոչ միայն իրավունքի իրացման ազատությունն է, նրա օրենքով պաշտպանված լինելը, այլ նաեւ հոգեվիճակ, զգացողություն: Նորվեգիայում իրավունքներս պաշտպանված կլինեն՝ օրենքով, բայց ես ազատ մարդու հոգեվիճակ չեմ ունենա, միշտ կլինեմ հյուր, ով կօգտվի ուրիշի ստեղծած բարիքից: Իրական ազատություն կարող ես ունենալ միայն քո երկրում՝ քո՛, կամ քո՛ նախնիների, կամ քո՛ նմանների երկարատեւ պայքարի արդյունքում:
Շատ եմ մտածում պայքարի մասին, հեղափոխության մասին, հեղափոխականների մասին: Մտածում եմ՝ եթե 50-ականներին ապրեի Հարավաֆրիկյան Հանրապետությունում, եւ ներսումս ազատություն ունենալու մղումը այսքան մեծ լիներ, կլինեի՞ Մանդելայի զիակիցներից մեկը, եթե 50-ականների երկրորդ կեսին ապրեի Լատինական Ամերիկայում, եւ ներսումս ազատություն ունենալու մղումը այսքան մեծ լիներ, Չէ Գեւարայի հետ կլինեի՞ Սիեռա-Մաեստռա լեռներում: Ինձ թվում է այո՛, որովհետեւ ես հիմա էլ եմ հեղափոխության մեջ: Ճիշտ է ժամանակները փոխվել են, ռեժիմներն ու դիկտատորները լավ են սերտել հեղափոխականների ու հեղափոխությունների նախկին օրինակներն ու մեր ժամանակներում հնարավոր չէ անել այնպիսի հեղափոխություն, ինչպիսին արեցին Չէ Գեւարայենք՝ Կուբայում, որովհետեւ հեղափոխականները մեր ժամանակներում կներկայացվեն որպես հասարակ տեռորիստներ, եւ մի գեղեցիկ օր քեզ կհայտնաբերեն ու կգնդակահարեն, որպես ազգի մեծագույն դավաճան, բայց այնպես չէ, որ մարդկությունը, մեր ժամանակներում, հեղափոխություն անելու ձեւը չգիտի: Գիտի՛ թաֆշյա հեղափոխությունն է ճանապարհը: Այո, մեր ժամանակներում, միայն հասարակական լայն զանգվեծներով, քաղաքացիական անհնազանդությամբ, քաղաքացիական խիզախությամբ է հնարավոր իրացնել հեղափոխություն: Մենք էլ նույն ճանապարհով պիտի գնանք, այլընտրանք չունենք: Բայց պիտի հաշվենք, որ մեր ժողովուրդը հուսալքված է, որովհետեւ մի քանի անգամ հիասթափություն է ապրել, եւ նրան էլ չես հրապուրի հրապարակներում ու հարթակներում բանավոր հավաստումներով, բոցաշունչ խոստումներով, կամ հրապարակային պայմանագրերով. սրա դառը փորձն էլ ունի: Մեր ժողովուրդը դարձել է չափազանց ուշադիր եւ զգայուն: Նրան նոր բան պիտի առաջարկել, որից նա կտեսնի եւ կզգա, որ դու չես խաբում ու կհավատա: Աշխարհում հայտնի մի շատ լավ ձեւ կա, դա պայմանագիրն է, որտեղ սեւը սպիտակի վրա ներկայացված կլինի հաղթանակին տանող ճանապարհային քարտեզը, ապագայի տեսլականը: Պիտի տեսնի, հավատա եւ գա ու ստորագրի սեփական Քաղաքացիական պայմանագիրը:
Նավակ Ճոճողը հատուկ Արարատ ամսագրի համար