Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է: Սեռական հարաբերությունների թեման սկսել է լայն քննարկման թեմա դառնալ և այդ առումով «սայլը տեղից առաջ է շարժվել»: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, խոսելով սեռական առողջության խնդիրների մասին, նման կարծիք հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «Սակայն համացանցը կարող է այդ ամենը հակասական տեսանկյունից ներկայացնել: Շատ ժամանակ ինֆորմացիան լինում է ոչ հստակ և ոչ հավաստի», - նշեց նա:
Իսկ գինիեկոլոգ Գեորգի Պողոսյանի խոսքերով, ազատությունը վատ բան չէ, սակայն սեռական առողջությունը նուրբ թեմա է և, ըստ նրա, պետք է բարձր մակարդակի վրա պահել սեռական դաստիարակությունը նամանավանդ դպրոցներում:
Մասնագետների խոսքերով, սեռական առողջությունը ընդհանուր առողջության մի մասն է: Խոսելով ինֆեկցիաների տարածվածության մասին, նրանք նշեցին, որ այդ ընթացքում չի կարելի զբաղվել սեռական կյանքով:
Գինիեկոլոգի համոզմամբ առողջությունը ազդում է սեռական կյանքի վրա: Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր շատ են զբաղված աշխատանքով, չեն կարողանում ապրել լիարժեք սեռական կյանքով: «Եվ այստեղ մի բան կարելի է ավելացնել, եթե դու չես բավարարում քո կնոջը, դա կարող է անել մեկ ուրիշը», - եզրափակեց մասնագետը: