Եվրոպական քաղաքական պաշտոնյաները գոնե երեկ վաղ առավոտյան գիտեին Մոսկվայի հանդիպումից սպասվելիք արդյունքները։ Ես դա «իմ կաշվի վրա եմ զգացել».... Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. 1. Ազատ առևտրի համաձայնագիր չի լինի, 2. ասոցացման համաձայնագիրը կտրանսֆորմացվի ավելի փոքր բաների (դեռ անորոշ է ինչի) 3. ռուսները դադարեցրել են Սիրիային հակաօդային համակարգերի մատակարարումը (պատկերացրեք, Հայաստանի նկատմամբ մանդատի հարցն ուղիղ կապ ունի ռուսների կողմից Սիրիան հանձնելու հետ։ Այդ բանակցությունները կավարտվեն Պետերբուրգում) 4. Եվրոպական պաշտոնյաները սպասում են Հայաստանի հասարակության արձագանքին՝ իրենց հայտարարությունը համապատասխան կառուցելու համար։ Վիլնյուսից