Ռուսաստան երկրի հետ, մեղմ ասած, ընդհանրապես, չունեմ,էդ երկրի հետ կապող համարյա ոչինչ չկա,բայց մի ժամանակում ենք մեծացել,որ հեռուստատեսությամբ մենակ իրենց տեսնելու հնարավորություն ունեինք բացի մեր ազգայինից ու կամա թե ակամա իրենց սպորտով էլ էինք հետաքրքրվում ու ցավում իրենց մարզիկների համար:Իսկ էս ժամանակներում Ռուսաստանի ֆուտբոլային ակումբներից ամենահայտնին Սպարտակն էր Մոսկվայի,որը Եվրոգավաթներում էլ էր մրցում ամեն տարի ու շատ շատերս երկրպագում էինք Սպարտակին,իսկ եթե մյուս ակումբներն էին խաղում իրենց էլ:Նույն ձև երկրպագում էի մնացած սպորտի հավաքականներին ու մարզիկներին:Անցան ժամանակներ ու ռուս մարզիկներին երկրպագելն էլ անցավ,բայց Սպարտակ ֆուտբոլայինյ ակումբը ու Ռուսաստանի հոկեյի հավաքականին մինչ օրս երկրպագում եմ:Ասածս էն ա,որ ես շատ ուրախ եմ,որ Յուրան տեղափոխվեց հենց իմ սիրելի ակումբներից մեկը ու համոզված եմ,որ դառնալու ա էդ ակումբի առաջատարը,իսկ Յուրան իմ ամենասիրելի հայ ֆուտբոլիստն ա ու ես ամեն անգամ ասում եմ,որ նրա գալուց հետո մեր հավաքականի խաղը արմատապես փոխվեց:Գիտեմ,որ շատերը Հենոյին են համարում,բայց իմ համար Յուրան ամենակարևոր ու ամենալավ հայ ֆուտբոլիստն ա ներկա ժամանակում,իսկ էս մասին գրում եմ հիմա,քանի որ նրա տեղափոխության ժամանակ ֆեյսբուքադուլի մեջ էի: