Մի խնդրանք ֆեյքերին հայոց աշխարհի: Սիրելի եղբայրներ եւ քույրե՛ր, անտեսանելի ճակատի անխոնջ մարտիկնե՛ր, ստեղնաշարի եւ մկնիկի գաղտնի օրդենի մերօրյա ասպետնե՛ր: Կեղծ հաշիվ պատրաստելուց մի քիչ ջանք եւ երեւակայություն գործադրեք, զի ամեն աշխատանք այս աշխարհում' նույնիսկ ֆեյքի աշխատանքը պահանջում է այդ երկու որակների նվազագույն դրսեւորումը: Մարդ ձեր փոխարեն ամաչում է: Նախ՝ մի ընտրեք ճչացող նկարներ՝ ծիտ աղջիկների եւ թոփ մոդել տղաների, որպեսզի չտարբերվեք միջին ֆեյսբուքցոցւց: Երկրորդ՝ ընկերների ցանկում չետք է լինեն միայն հանրային ճանաչելի դեմքեր: Երրորդ՝ պատի գրառումներում չեն կարող լինել միայն հղումներ, եւ բացակայեն կենդանի մարդկային խոսակցություններ: Չորրորդ՝ էջը պետք է ունենա պատմություն, այդ թվում, ո՞նց ես ապեր, վաղուց չեմ ըեսել տիպի գրառումներ, ցանկալի է նաեւ անձնական տվյալներ, եվ այլն, եւ այլն: Ցանկացած խելքը գլխին մարդ երկու րոպեյում կարող է հասկանալ, որ ինչ որ ֆիրմա ծտի նկարով, միայն լրագրողներին ու քաղաքական գործիչներին ընկերների ցանկում ունեցող, եւ միայն հղումներ շեյր անող մեկը հազիվ թե կենդանի մարդ լինի: Հասկանում եմ, որ այս պայմաններին բավարարելը բարդ է եւ ժամանակ է պահանջում, բայց ոչ ոք ձեզ չի խնդրում կեղծ հաշիվներ բացել: Հարգանք ունեցեք դիմացինի նկատմամբ: Երբ այդ կարգի հաշիվներիցվ ընկերության հայտ եք ուղարկում, մարդուն փաստացի ասում եք՝ դու դեբիլ ես, ապեր: Լավագույն տարբերակն, իհարկե, սեփական անուն-ազգանունով եւ նկարով ներկայանալն է, բայց եթե ինչ որ պատճառներ ունեք ոչ ձեր անունից խոսելու նույնիսկ այդ դեպքւոմ նվազագույն հնարամտույթյունն ու նվազագույն հարգանքը դիմացինի նկատմամբ ցանկալի են: Շնորհակալություն ուշադրության համար: )