Ես Երևանում հիմնականում գիշերներն եմ շրջում:Էդպես է իմ գործի բնույթը:ՃըՃըՃը:
Երկու օր առաջ էլ որոշեցի տաքսիով տոնական Երևանը շրջել,հետո վերադառնալ տուն:
Լավ բան չեմ ասելու:Նեղվեցի:Նեղացա:
Էսքան լույսերն ու շքեղությունը հասնում ա մի հանրապետության մայրաքաղաքին միայն,ուր շրջաններում ու գյուղերում հենց մութն ընկնում ա' աչքդ առաջը չի տեսնում:?Ներարյալ ամանօրյա գիշերը:Էլ չեմ ասում,որ մնացած երեխաներին էլ ա հասնում ուրախ ու գեղեցիկ տոներ:
Թատրոնները' Երևանում:
Գեղեցիկը' միայն Երևանում:
Աշխատանքը' Երևանում:
Հայաստանում աշխարհը պտտվում է Երևանի շուրջը միայն:
Վարչապետն ու նախագահը տարիներ առաջ խոստանում էին,թե ամեն ինչ Հայաստանով մեկ համաչափ պիտի բախշվի ու բարեկեցիկ կյանք պիտի լինի:Միայն մի փոքր ,նեղ կռուգի համար կարողացան իրականացնել խոստումը:Մնացածը մնաց փշալարերից կախված....