«Արցախահայերը 1988 թվականին ԼՂ ինքնավար մարզի 75% են կազմել: Ժողովուրդը, որ մեծամասնություն է կազմում համապատասխան տարածքում, չի կարող այն օկուպացնել, որտեղ նաեւ ինքն է ապրում: Արցախյան պատերազմի վերջում հայերը Թալիշ գյուղից պետք է անցնեին ԼՂ եւ Ադրբեջանի սահմանը, հարձակում սկսեին Եվլաղ եւ Բառդա քաղաքների ուղղությամբ: Հաջողության դեպքում Արեւմտյան Ադրբեջանն ամբողջությամբ կանջատվեր Արեւելյան Ադրբեջանից անցնելով հայերի վերահսկողության տակ: Շնորհիվ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի, ում խնդրանքով դիմել էլ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը հայերի կողմից այդ ծրագիրը կասեցվեց: Այդ դեպքերից մի քանի օր առաջ ամբողջությամբ դատարկվել էր Ադրբեջանի երկրորդ մեծության՝ Գանձակ
(Գյանջա)՝ Կիրովաբադ քաղաքը: Ադրբեջանն այսպիսով պահպանվեց ու այսօր տեղեկատվական պատերազմ է մղում հայերի դեմ, չնայած այն բանին, որ 1993 թվականին ադրբեջանական իշխանություններն ի դեմս նախագահի պաշտոնակատար Հ.Ալիեւի, ճանաչել են ԼՂ-ն, որպես դե յուրե եւ դե ֆակտո գործող սուբյեկտ», սակայն այսօր էլ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում հայերի դեմ»:

www.asparez.am