Մարդը նման է հոսող ջրի. հենց որ այն պղտորվում է, հատակն այլևս չես տեսնի, իսկ գետի հատակը լի է մարգարիտներով ու կորալներով: Զգո’ւյշ, մի’ պղտորիր, այն մաքուր է ու թափանցիկ: Մարդու հոգին նման է օդի. հենց որ խառնվում է փոշու հետ, այն դառնում է երկնքի վարագույր, խանգարում է տեսնել արևը. Բայց երբ փոշին անհետանա, օդը կդառնա պարզ ու թափանցիկ:

Մարդկային ցեղի հիմնական նպատակը մաքրվելն ու հղկվելն է, մաքուր հայելի դառնալը, որպեսզի ավելի հստակ արտացոլի արևի սուբստանցիան: Այդ պատճառով էլ մարդը միշտ պետք է կատարելագործի իրեն, այլ ոչ թե զարգացնի իր բացասական կողմերը: Նա ասես ապակուց կամ կավից պատրաստված անոթ լինի: Անհրաժեշտ է այն լվանալ դրսից, բայց էլ ավելի մեծ ջանասիրությությամբ հարկավոր է այն լվանալ ներսից, քանի որ Աստծո գինով միայն մաքուր անոթներն են լցվում:

Այն, ինչը սովորական մարդուն քար է թվում, գիտեցողի համար մարգարիտ է հանդիսանում:

Մերկ ճյուղերը, որոնք ձմռանը քնած են թվում, գաղտնի աշխատում են' պատրաստվելով իրենց գարնանը:

Սիրտն արթուն չպահելով, մենք ձեզ հետ միասին հազիվ թե հասնենք նրան, ինչի մասին կրքոտ երազում ենք:

Դա շատ նուրբ հասկացություն է. դուք այն ամենն եք, ինչ դուք սիրում եք:

Աչքերդ կարիր, թող սիրտն աչք դառնա:

Դուրս արի ժամանակի շրջագծից և սիրո շրջագիծը մտիր:

Այս աշխարհը լեռներ է, իսկ մեր արարքները' բացականչություններ. մեր կանչի արձագանք լեռներում միշտ վերադառնում է դեպի մեզ:

Մահվանից հետո մեր շիրիմը հողում մի փնտրեք: Փնտրեք այն լուսավորյալ մարդկանց սրտերում:

Երբ դուք գնում եք այգի, ինչի՞ն եք դուք նայում' փշերի՞ն, թե՞ ծաղիկներին:
Ավելի շատ ժամանակ ծախսեք վարդերի ու հասմիկների վրա:

Մեռիր նախքան մեռնելդ: Ծնվիր քանի դեռ ողջ ես:

Ճշմարտության աստրոլյաբիան սերն է:

Թանկարժեք մետաքսյա գործվածք լինելով, մարդը մաշված հագուստի կարկատանի է վերածվել: