Կանանց 30 տոկոսը սեքսից հետո տխրում է:
Տարածված հայտնի կարծիքի համաձայն' սեքսից անմիջապես հետո մարդու վրա թե ֆիզիկապես, թե հոգեպես հանգստություն է իջնում: Սակայն Քվինսլենդի պրեֆեսոր Ռոբերտ Շվեյցերի անցկացրած ուսումնասիրությունը, որին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ կին, միանգամայն այլ բան է վկայում. որոշ կանանց մոտ սեքսով զբաղվելուց հետո նկատվում է խիստ հակառակ պատկերը' տխրություն, տագնապի զգացում եւ անգամ արցունքահոսություն:

Ըստ գիտնականի' այս երեւույթը գրանցվել է հարցված կանանց 30 տոկոսի մոտ: Նրա խոսքով' սեքսի որակն այստեղ որեւէ դեր չի խաղացել: Կանանց 30 տոկոսի մոտ նման զգացումների առաջացումը Շվեյցերը բացատրում է նրանց օրգանիզմի կենսաբանական յուրահատկություններով: