Աստղաբանները պնդում են, որ սեռական հարաբերություններում կարևոր դեր ունեն զուգընկերների հորոսկոպային նշանները: Սիրելի կանայք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղամարդկանց երկու հիմնական խմբին ինտիմ հորոսկոպը:

«Մակերեսային տեսակի տղամարդիկ»

Որպես կանոն, այս խմբի տղամարդիկ առավել ուշադիր են կանանց հագ ու կապին, պահելաձևին և մոտեցմանը' հատկապես ինտիմ հարցերում: Նրանք հեշտությամբ են խաբվում: Բավական է նետել փոքրիկ խայծ և ամեն ինչ պատրաստ է: Լավ իմանալով նրանց թուլությունների մասին, դժվար չէ խելքահան անելը: Թեև, այս խմբի տղամարդիկ «մակերեսային » են համարվում, պետք է հաշվի առնել այն փաստը, որ նրանք որքան շուտ են հայտնվում, այնքան շուտ էլ կարող են անհետանալ Ձեր կյանքից:

Խոյ

Ժիր ու մարդամոտ տղամարդ է, ով թեթև է վերաբերվում սեքսուալ հարաբերություններին: Խոյը ներքուստ անվստահ է իր ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով նախընտրում է «մանկական» տեսակի կանանց: Նա սիրում է, երբ կանանց աչքերում սուպերտղամարդ է երևում: Որպես կանոն, խոյի կինը լավ «հոգեբան» է լինում, ով թույլ է տալիս խոյին զգալ, որ գլխավորն իրենց հարաբերություններում' Նա է:

Երկվորյակներ

Այս խելոքն ինքնուրույն է երևակայում կատարյալ կնոջ տեսակն ու տեսքը և ինքն էլ սահմանում չափանիշներ, որոնք հնարավոր է հասու չեն ոչ ոքի: Կնոջ համար կարևոր է հասկանալ, կռահել, թե երկվորյակը հատկապես որ դիմակն է ընտրել իր հետ շփվելու համար: Նրան ներշնչում են չարաճճի աղջիկները, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Երկվորյակի հետ անկողին մտնելիս արտառոց բաներ մի ակնկալեք, սեքսի ժամանակ սիրում է խոսել մանավանդ վերացական թեմաների շուրջ: Լսելու փոխարեն ավելի լավ է կինն ինքը վերցնի ղեկն իր ձեռքում:

Առյուծ
Թագավորական նշանին բնորոշ ցանկություններով ու կրքով է լեցուն այս տղամարդը: Նա ինտիմ հարաբերություններում պահանջում է շքեղություն և առավելագույն ուշադրություն իր անձի նկատմամբ: Ամենասիրալիր ու համակրելի կինը չի կարող գրգռել առյուծին, եթե նրա հագին տնային խալաթ է և նա բուրում է «խոհանոցային» բույրերով: Սիրում է շքեղ ներքնազգեստներով և թանկագին օծանելիքներով կանանց: Հարկ է չմոռանալ, որ հորոսկոպային նշաների տղամարդկանցից միայն առյուծների մոտ են լինում «տղամարդկային անսարքությունները», այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում ոգեշնչել և օգնել զուգընկերոջը:Այս նշանի տղամարդու հետ սեքս անելիս մի մոռացեք, որ Նա՛ է թելադրողը:
Կշեռք
Կշեռք-տղամարդը սիրում է նուրբ, զգացմունքային, քնքուշ սեքսը: Հաճախ կնոջից է ակնկալում առաջին քայլը և սպասում անսահման հաճույք: Նա խենթանում են էրոտիկ մերսման համար և սիրով է տրվում զուգընկերուհուն: Բազմազան և էքստրեմալ սեքսի սիրահար կանայք դժվար թե բավարարված զգան իրենց այս նշանի տղամարդու գրկում: Նա խնամքով է վերաբերվում իր մարմնին և փորձում է հեռու մնալ ագրեսիվ դրսևորումներից: Ռոմանտիկ միջավայրի և քնքշանքների համար է նա ստեղծված:
Աղեղնավոր

Եռանդուն ու ակտիվ տղամարդ է աղեղնավորը: Սիրո գիշերն առավել հաջող կստացվի , եթե մինչ դա որևէ վայր այցելեք: Աղմկոտ երեկույթները նրան առավել ակտիվացնում են բուռն գիշեր անցկացնելու համար : Սիրում է այն կանանց, ովքեր արագ են կողմնորոշվում ու տրվում իրեն: Երբեք մի՛ ամաչեք և ասեք նրան Ձեր ցանկությունների և երևակայությունների մասին: Նա այն տեսակի տղամարդկանցից է, ով սիրում է զուգընկերուհուն երջանկացնել:

Ջրհոս

Ահա թե ովքեր են, որ սիրում են մտքով և երևակայությամբ սեր անել : Ջրհոսի սեքսուլ վարքագիծը բխում է նրա կարդացած գրքերից, դիտած ֆիլմերից և ընկերների հետ քննարկումներից: Ջրհոսի համար բավական է, որ կինը խնամված ու կոկիկ լինի, յուրահատուկ դրսևորումներ արտաքին տեսքում նա չի էլ նկատում : Սիրում է զուսպ կանանց, ովքեր հակված են ընկերության: Ջրհոսները, որպես կանոն «սեքս գիգանտներ» չեն, նրանք սիրում են զուգընկերուհու հետ ներդաշնակ լինել :

«Խորը տեսակի տղամարդիկ»

Հորոսկոպային այս խմբի տղամարդկանց' խոսքերով կամ կոկետությամբ չես կարող գրավել: Նրանք իրական զգացմունքների, հույզերի սիրահարներ են: Նախքան գրոհի անցնելը հարկավոր է իմանալ, որ դյուրին չէ նրանց հետ:

Ցուլ

Ցուլ տղամարդն ինքնավստահ է և հանգիստ: Կանանց հանդեպ հարգալից է, ինչը ձգում է գեղեցիկ սեռին: Ցուլ-տղամարդուն չի կարելի սրտակեր անվանել , բայց նրա զգացմունքայնությունը, քնքշությունն ու ինտիմ մթնոլորտի ստեղծումը' գրգռում է կնոջը: Դժվար է նրան հրապուրելը, քանի որ իր կանանց ինքն է ընտրում' լսելով ներքին ձայնին: Հարմարավետության սիրահար ցուլ-տղամարդը սիրում է զգացմունքային, ցածր ձայնով կանանց, ուշադիր է դիմացինի հագ ու կապին: Աստղաբանները խորհուրդ են տալիս «տաք» գույնի, դեկոլտեներով գնալ նրանց տեսության :

Խեցգետին

Խեցգետին-տղամարդը ինչպիսի՞ն է…Նա իսկական բռնապետ ու սեփականատեր է կանաց հարցում: Քանի դեռ, կինն անհասանելի է, այս տղամարդը հոգատար է, սիրալիր, ենթարկվում է կնոջ բոլոր քմահաճույքներին…Հենց կինը դառնում է հասանալի, խեցգետին-տղամարդը կերպարանափոխվում է ու դառնում' իշխող, սառը տիրակալ: Նա սիրում է հարեմի մթնոլորտը' ցանկությունների իսկույն իրականացում' առավելագույն հաճույքով: Այս տղամարդը սիրում է, երբ կինը ակտիվ է և նախաձեռնող, բայց թույլ չի տալիս իշխել իրեն: Որպես կանոն, նա ամուսնանում է սառը, փառամոլ, իրեն նվիրված կնոջ, իսկ ահա ժամանակ է անցկացնում ստրուկի պես հնազանդ կնոջ հետ:

Կույս

Ողջախոհ կույս-տղամարդուն կարող են վանել չափից դուրս ազատամիտ կանայք: Դասական դարձած մեթոդները' սեքսուալ ներքնազգեստներ, դեկոլտեներ, բույրեր և այլ բաները հաջողություն չեն բերի կնոջը: Հորոսկոպային նշաններից և ոչ մի տղամարդ այսքան քնքուշ ու հոգատար չէ, ինչպես' Նա: Այս տղամարդը կարող է «բացվել» և թաքնված խառնվածքն ի ցույց դնել կնոջը' հասցնելով նրան հաճույքի գագաթնակետին, եթե միայն ստանա կողակցի աջակցությունն ու համաձայնությունը: Բայց եթե որոշել եք նրա հետ սեր «խաղալ» , ապա անհաջողության կմատնվեք, նա զգում է անտարբերությունն ու չի ներում դավաճանությունը:

Կարիճ

Կարիճ-տղամարդը, ոչ միայն գլխապտույտ հաճույք կարող է պատճառել կնոջը, այլև' խորը տառապանք: Լինելով, ի ծնե հոգեբան, նա կարողանում է « խաղալ» խանդի, խղճի,
բարդույթների ու բնազդների հետ: Սիրում է մրցակցությունը և ընտրում այնպիսի կանանց, ովքեր անկախ են, ուժեղ ու կրքոտ: Խենթանում է սիրային խաղերի համար, ուր կինը դժվար է «հանձնվում» : Կարիճ- տղամարդու էրոտիկ երևակայությունն այնքան հարուստ է, որ կինը կարող է չմտածել այդ ուղղությամբ: Սակայն, այս կրքոտ մարտիկին հնարավոր է շփոթեցնել ու զինաթափել , բավական է կենցաղում հարձակում- սիրախաղ նախաձեռնել և նա հաճույքից կկորցնի գլուխը:
Այծեղջյուր

Նրա սեքսը միշտ պետք է զգացմունքներով ուղեկցվի: Եթե ուզում ես ինտիմ կյանքում ներդաշնակ լինել այս համառ տղամարդու հետ, ապա պետք է զորակցես նրան: Սիրող, հավատարիմ ու նվիրվող կինը միշտ ցանկալի է նրա համար, եթե անգամ հագին ամենապարզ խոհանոցային գոգնոց լինի: Ճիշտ է, նա քնքշանքներում, սեքսում միօրինակ է, բայց փոխարենը միակ տղամարդն է ամբողջ համաստեղային համակարգում, ով սեքսի ժամանակ ոչ միայն հաճույք է ստանում գործընթացից, այլև լիովին պատկանում է կնոջը: Թեթևամիտ հարաբերությունները հանգեցնում են բաժանման, իսկ նա երբեք ետ չի վերադառնում:

Ձկներ

Նրա հիմնական առավելությունն այն է, որ հոգու խոսքը լսելի է դարձնում,սակայն երբեմն անկեղծ չէ: Զուգընկերուհու ընտրության հարցում պասիվ է, սպասում է, որ իրեն ընտրեն ու ոտքից գլուխ խելքահան անեն: Նա ռոմանտիկ է ու զգացմունքային, խորը զգալու ունակությամբ է օժտված և իսկական սրտակեր է:Այս տղամարդուն հնարավոր չէ ամուր պահել, որովհետև նա հեշտությամբ լող տալով հեռանում է այն ժամանակ ' երբ ուզում է : Սակայն, մի հարցում կարող եք վստահ լինել, որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր պարծենում են իրենց ինտիմ հաջողություններով: