Գոմի ժամացույցը քառորդ անց խփեց: Բալթազարը ձգվեց ու նայեց տիրոջը: Խատուտիկն այլևս չէր շարժվում: Շունն իր ծնոտը դրեց արևաշող ոտքի վրա: Չժարժվեց ոտքը: Շունն արագ ետ քաշեց ծնոտը և վեր կացավ, ցատկեց մեծ Ջոլիոնի գիրկը, նրա դեմքին նայեց, վնգստաց. հետո վար ցատկեց նորից, նստեց ետևի թաթերին, հայացքը դեպի վեր: ու հանկարծ մի երկար, երկա~ր ոռնոց արձակեց:
Բայց խատուտիկն անշարժ էր մահվան նման, նրա ծեր տիրոջ դեմքի նման:
Ամառ ոսկեշող... ոսկեշող... ոսկեշող... Անձայն քայլերը խոտի վրա...