«Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել էր ֆոտոմրցույթ բանակային թեմատիկայով: Մրցույթի հայտերը ընդունվել են մինչև հունվարի 20-ը: Այլևս հայտեր չեն ընդունվում:

Հանրային քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 26-ը' ժամը 13:00-ն: Հաղթողները կորոշվեն օգտատերերի հավանությամբ' նրանց «Like»-երի և մեկնաբանությունների արդյունքում:

Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ' «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Առավելագույն "Like"-եր և մեկնաբանություններ հավաքած լուսանկարները, որոնք չեն հակասում մրցույթի կանոններին, կստանան մրցանակներ և համապատասխան գումար.