Ինչու՞ է մեր ազգը միշտ ընկնում ծայրահեղությունների մեջ,ինչու՞ մենք չենք ուզում լինել ՆՈՐՄԱԼ

Ինչու՞ կա լավ բժիշկ,բայց կաշառք վերցնող,կամ վատ բժիշկ կաշառք չվերցնող,ինչու՞ չի կարող լինել ՆՈՐՄԱԼ,կաշառք չվերցնող բժիշկ

Ինչի՞ երբ մեկը հարուստի տղա ա,պիտի իրեն անպայման լկտի պահի,կամ անգամ երբ իրեն լկտի չի պահում,ասում են՝նայեք ինչ լավ ա ՝հարուստի տղա ա ու իրեն լկտի չի պահում,համեստ ա պահում.ախր դա լավ չի,դա ՆՈՐՄԱԼ ա

Ինչու՞ երբ թոշակառուներին ժամանակին են տալիս թոշակը,անընդհատ հաղորդումներ են ցույց տալիս,թե տեսեք ինչ լավ ա,թոշակները ժամանկին են տալիս.ախր դա լավ չի,դա ՆՈՐՄԱԼ ա

Մինչև մենք չիմանանք,թե որն է նորմալը,երբեք չենք գնահատի լավը...

Հատված No comment ներկայացումից