Ամենաէականը անդորրն է,Մոնթագ: Կազմակերպեք տարբեր մրցույթներ,օրինակ' ո՞վ է ավելի լավ հիշում հանրածանոթ երգերի բառերը,ո՞վ կարող է թվարկել նահանգների բոլոր գլխավոր քաղաքները կամ ո՞վ գիտե, թե Այովա նահանգը որքան հացահատիկ է տվել անցյալ տարի: Մարդկանց գլուխները լցրեք անպետք թվերով, խցկեկ այնքան չնչին փաստեր,մինչև որ նրանց սիրտը խառնի,ոչինչ,հետո նրանց կթվա, թե շատ կրթված են: Նույնիսկ կկարծեն, թե իրենք մտածում են, առաջ են շարժվում, թեպետ իրականում դոփում են տեղում:Եվ մարդիկ երջանիկ կլինեն, քանի որ փաստերը,որոնցով նրանց գլուխները լցված են, անփոփոխ են: Սակայն մի տվեք նրանց այնպիսի լպրծուն,անվստահելի, երկիմաստ, կասկածելի նյութ,ինչպիսին փիլիսոփայությունն է կամ սոցիոլոգիան: Աստված ոչ արասցե, որ նրանք սկսեն եզրակացություններ ու ընդհանրացումներ անել,կընկնեն մելամաղձության գիրկը: Այն մարդը,որ ունակ է քանդելու և հավաքելու հեռուստատեսային պատը,իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է, շատ ավելի երջանիկ է նրանից,ով ջանում է չափել ու հաշվարկել'առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալու: