Չգիտես, թե, ինչու մեր երկրում «հանդուրժել» երևույթը դասվում է դեմոկրատական արժեքների դասին: Երբ չես լսում տարբեր կալիբրի գործիչներ ,հենց այդ բառը դարձնելով դրոշակ, փորձում են բացատրություն տալ, թե, ինչու մեր երկրում չեն պատժվում նրանք ովքեր, որ վաղուց պետք է պատժված լինեին: Վերջիվերջո մեկը կբացատրի, թե, ինչ է նշանակում սոված, աղքատ, առանց ռեսուրսների երկրում ցուցաբերել հանդուրժողականություն: Այս բառը հաճախ օգտագործողները երևի մոռացել են այս բառի բուն իմաստը, թերևս հենց նրանց համար էլ փորձենք հիշեցնել'- ''Հանդուրժողականություն եզրի հիմնական նշանակությունն է ունակ լինել ընդունել անգամ այն, ինչի հետ համաձայն չես, չես քաջալերում, չես խրախուսում։ Սոցիալական, մշակութային և կրոնական ենթատեքստերում «Հանդուրժելը», «Հանդուրժողականությունը» եզրեր են, որոնք սովորաբար օգտագործվում են օտար վարքուբարքի, ապրելակերպի, սովորույթների նկատմամբ մեծամասնության կողմից հանդուրժողական (կամ հավասարակշռված, չափավոր հարգալից) վերաբերմունքը բնութագրելու համար''։ Հիմա եկեք հասկանանք, թե իրականում ինչն ենք մենք հանդուրժում, և այսպես ,ըստ իս,մենք հանդուրժում ենք' • Հանդուրժում ենք գողությունը, թալանը, բյուջեի փոշիացումը • Հանդուրժում ենք, երբ այդ գողության, թալանի, բյուջեի փոշիացման հեղինակները ապրում են աստվածների նման'դղյակներ են կառուցում, հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենաներ են քշում, տարին 5-6 անգամ աշխարհի լավագույն հանգստավայրերում հանգստանում են, դառնում են անտիկվարիատների կոլեկցիոներներ, գործարաններ են գնում • Հանդուրժում ենք վերոհիշյալ կատեգորիայի անսահման ցինիզմը • Հանդուրժում ենք, երբ տեսնում ենք, թե, ինչպիսի ատելությամբ են նրանք լցված մեր երկրի անապահովների հանդեպ • Հանդուրժում ենք, երբ տեսնում ենք, թե, ինչպես են այդ մի խումբ սրիկաները դժբախտացնում մեր մատաղ սերնդի աղջիկներին … • Հանդուրժում ենք, երբ այդ ներքին թշնամիների պատճառով թալանված երկրի քաղաքացիներից շատերը ծայրահեղ աղքատությունից դրդված իրենց կյանքը ինքնասպանությամբ վերջ են տալիս • Հանդուրժում ենք, երբ մեր գիտնականների աշխատավարձը ծիծաղելի ցածր է, /որի հետևանքը նրանց արտագաղթն է/ • Հանդուրժում ենք , երբ մայրերը չկարողանալով պահել իրենց երեխաներին , ճարահատյալ հանձնում են նրանց մանկատներ • Հանդուրժում ենք, երբ մեր տաղանդավոր երեխաները, ուսման վարձը չկարողանալով ապահովել ,հրաժարվում են ուսումից • Հանդուրժում ենք, հանդուրժում ենք , հանդուրժում ենք և մինչև երբ…… Ամեն, ինչ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, և հարց է ծագում' և ո՟վ է մեզ թույլ տվել հանդուրժել այս ամենը, կամ ինչո՟ւ մենք պետք է հանդուրժենք, այս ամենը, այդ որ տրամաբանությունից ելնելով մենք պետք է հանդուրժենք…և հանուն ինչի՟ մենք պետք է հանդուրժենք: Անարդարության դեմ հանդուրժողականությունը ծնում է նոր, ավելի կատարելագործված անարդարություն, անարդարության դեմ պետք է անողոքություն ցուցաբերել, քանզի անարդարության դեմ չպայքարելը ծնում է ամենաթողություն և անպատժելիություն:

Կարեն Թումանյան