Օրերն արդեն կարճացել են,օրերն արդեն անիմաստ են...
Ա՜ խ,միայն թե բռնեի քո տաք ձեռքերը,գլուխս հպեի կրծքիդ,զգայի գոնե ջերմությունդ,և փակեի աչքերս երազող:Մնայի գրկիդ մեջ,մնայի ընդմիշտ:Նստեի քո կողքին,նայեի քեզ ու ժպտայի հայացքիդ լրջությունից...
Ա՜ խ,միայն թե զգայի քո քնքշանքը,տեսնեի բարի ժպիտով փայլող աչքերդ,այդ խենթ ժպիտդ...
Ա՜ խ,միայն թե փակեի աչքերս և տեսնեի քեզ.ձեռքդ ինձ մեկնած և ինձ սպասելուց,աչքերդ ճանապարհիս ընդմիշտ նայելիս...
Ա՜ խ...Փայլում էինք ինչպես երկու վառվող լամպեր,ժպտում ամեն օր խենթի նման,առանց պատճառի:
Ա՜ խ...ցավալի է...
Ժպտում ձյան մեկ փաթիլից,աշնան գունավոր տերևներից,ամառային արևի պայծառ շողերից,և գարնանային մանուշակի անուշ բույրից...
Ա՜ խ այս երգի հնչյունները,հանգստացնում են հոգիս,փխրեցնում սրտիս ցավը,և փակում աչքերս,առանց իմ կամքի:
Ա՜ խ,տու՛ր ինձ փոքրիկ քնքշանքի նշույլ,տու՛ր ինձ ջերմության կաթիլ,մի քիչ ժպտալու ուժ,և գոնե չնչին հանգստություն...
Ապրում էինք ժամից անտեղյակ,առանց ամսաթվերի,կարծես ուրիշ աշխարհում էինք՝ միայն ես և դու,մի հեքիաթում,որի հերոսները մենք էինք,մի երազում,որտեղ կարծես ամեն ինչ իրական լիներ:Կարծես ունեինք մի պատմություն,որը տարբերվում էր մյուս բոլորից,ասես ունեինք սրտեր,որոնք միայն բաբախում էին իրար համար,աչքեր,որոնք տեսնում էին միայն միմյանց արտացոլանքը...
Ա՜ խ...ցավալի է...
Գիշերները այցելում էին երազանքները,այն խայտաբղետ մտքերը,որոնք ունեին միայն մեկ բովանդակություն՝ Դու...
Ա՜ խ, այս երգի հնչյունները,որոնց հետ մեկտեղ ականջիս լսելի են լինում անցյալից եկող ձայներ,տարբեր խոսքեր...բառեր...նրանց հետ մեկտեղ մի մեծ հիշողությունների տարափ,որն առանց վարանելու,խառնվում է մտքիս հետ և կրկին տխրեցնում...
Ա՜ խ այս գրիչը,նորից ինձ փրկում է,նորից դատարկում ներսս,օգնում արտահայտել զգացմունքներս,հանգստացնում սիրտս:Իմ ամենալավ ընկեր,ով գիտի ամեն մի բառս,նախադասությունս,զգացած հույզերս,ստացված և չստացված ստեղծագործություններս...
Ա՜ խ ցավալի է...ամենը...ցավալի է...