Որպեսզի կայացածները վերջապես հասկանան, թե, ինչ է նշանակում Հայաստանում լինել ծայրահեղ անապահով, նրանք գոնե մտովի պետք է պատկերացնեն , թե, ինչպես է սկսվում և ավարտվում սոցիալապես անապահովների սովորական օրը. Ես բազմիցս ասել եմ, որ իմ հասարակական կազմակերպության շրջանակներում շատ եմ շփվում երկրի անապահովների հետ և ահա այդ հանդիպումներից մեկի ժամանակ խնդրեցի նրանցից մեկին պատմել, թե, ինչպես է անցնում իր օրը: Եվ նա, ընդառաջ գնալով իմ խնդրանքին, պատմեց իր սովորական օրերից մեկի մասին' ասելով, որ արի հեռու չգնանք, քեզ կպատմեմ իմ երեկվա օրվա մասին : Ներկայացնում եմ այնպես, ինչպես ինքն է պատմել/ բառ առ բառ/. Եվ այսպես'- «…•7-7-30 արթնացա, տանը բարեբախտաբար թեյ կար, խմեցի , ի դեպ խմելուց 10 անգամ Աստծուն շնորհակալությունս հայտնեցի, որ դրանից էլ դեռ զրկված չեմ., ապա սկսեցի մտածել, թե որտեղից եմ գումար հայթայթելու , չէ, որ կարող է հոսանքս անջատեն , սպասեցի մինչև ժամը 9 և սկսեցի զանգահարել ում կարող էի, ումից դեռ գումար չեմ խնդրել, ծանոթներիցս մեկը, դժգոհություն արտահայտելով, այնումենայնիվ, համաձայնվեց ինձ 5000 դրամ պարտքով տալ, սակայն դա հոսանքիս պարտքի մի մասն էր կազում, ուստի զանգահարեցի մեր տեսուչին և մի կերպ համոզեցի, որ այսօր գումարը կմուծեմ, իսկ մնացածը այս երկու օրվա ընթացքում…, փառք աստծո համաձայվեց: • 9-30-10-00 գնացի աշխատանք փնտրելու , մտա մի երկու տեղ , սակայն ապարդյուն, “քյարն” այն էր, որ երթուղայինի վրա “ մուֆթա 300 դրամ ծախսեցի. Հանկարծակի հարևանս զանգահարեց և ասաց, որ “գործ է կպել”' նրա ծանոթներից մեկը տեղափոխվում է այլ բնակարան և մի քանի բան կա տեղափոխելու/ ի դեպ նշեմ, որ, այսպիսի հաջող առաջարկ ամսվա մեջ մի երկու երեք անգամ է լինում/, 5 ժամ աշխատելուց հետո ստացա մի քանի հազար դրամ, որը կոպեկ առ կոպեկ մուծեցի սպառված գազի համար: • 15-00-ի կողմերը զանգահարեցին տնից և ասացին, որ հայրս վատացել է, անհրաժեշտ են թանկանոց հաբեր, երբ լսեցի, թե, ինչ արժեն այդ հաբերը “ “չոմոլակ կպած հավի” նման սառեցի, բայց ճար չկար կյանքի հարց էր պետք էր ճարել. Թե, ինպես ես այդ գումարը ճարեցի գիտեմ միայն ես, քանի, որ …: • 17-00 կողմերը զանգահարեց աղջիկս և հիշացրեց, որ տանը ուտելու բան չկա և իրենք անհամբեր ինձ են սպասում • 18-00 զանգահարեց բնակարանի սեփականատերը, ում տանը վարձով ենք ապրում և հիշեցրեց, որ վաղը վարձավճարի օրն է • 21-00 վերադարձա տուն և սկսեցի մտածել, որ ես այսպես երկար չեմ ձգի, զանգահարեցի իմ համալսարանական ընկերներից մեկին և բոլոր հնարքները գործի դնելով սկսեցի խնդրել, որպեսզի նա ինձ օգնի արտագաղթելու հարցում…, նա ինձ խոսք տվեց, սակայն ես այդպիսի խոստումներին քիչ եմ հավատում, քանի, որ արտագաղթելու համար էլ է գումար անհրաժեշտ…»:
Հարգելի ընթերցողներ'Մենք բոլորս լավ ենք հասկանում, որ այսպիսի ժամանակացույցով ապրողները մեր երկրում հարյուր հազարներ են և ամբողջ մղձավանջը հենց սրա մեջ է…:
Կարեն Թումանյան