1. Մի արեք այն, ինչ ուրիշները խորհուրդ են տալիս: Ուղղակի լսեք նրանց, և արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, նույնիսկ եթե դա հակասում է նրան, ինչը ձեզ խորհուրդ են տվել:
2. Մեր հաջողությունը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ մենք փորձել ենք վերցնել մեզ հասանելի բարձրությունը, այլ ոչ թե ձգտել ենք բարձր ցատկել:
3. Անգամ եթե դուք շատ տաղանդավոր եք ու գործադրում եք մեծ ջանքեր, որոշ արդյունքների հասնելու համար ուղղակի ժամանակ կպահանջվի․ դուք մեկ ամսից երեխա չեք ունենա՝ նույնիսկ եթե ստիպեք հղիացնել ինը կնոջ:
4. Հեռու մնացեք վարկային քարտերից:
5. Ներդրումներ արեք միայն ինքներդ ձեզ համար, և հիշեք, որ գումարները չեն ստեղծում մարդուն, այլ մարդն է ստեղծել գումարները:
6. Ապրեք, ինչքան հնարավոր է թեթև:
7. Մի վազեք ապրանքանիշների հետևից: Կրեք այն բաները, որոնցում դուք ձեզ հարմարավետ եք զգում:
8. Կառավարեք ձեր կյանքը իքներդ: Սա ձեր կյանքն է, այլ ոչ թե օտարի: