ՀԱՏՎԱԾՆԵՐ ''ԹԱԳՈՒՀԻՆԵՐ ՀԱՅՈՑ'' ՆՈՐ ՖԻԼՄԻՍ ՍՑԵՆԱՐԻՑ
"... հայուհիների առասպելական գեղեցկությունը մշտապես եղել էր ոչ միայն պոետների պաշտամունքն այլ նաեւ զավթիչների թիրախը: Օսմանյան կայսրության ողջ պատմության ընթացքում պատանդների կարգավիճակում հայտված բնիկ ազգերի միջից մշտապես առեւանգվում էին գեղեցիկ աղջիկներն ու կանայք'տեղական բռնակալների հարեմների համար: Ամենագեղեցիկներին հասցնում էին սուլթանի հարեմ: Այդ բազմադարյա ստրկական տուրքը հատկապես ծանր էր անդրադառնում հայ ազգի վրա: Եթե բարեկազմ ու խելացի տղաներին խլում էին ընտանիքներից եւ դաստիարակում որպես “յենիչար”'սուլթանի թիկնազորի զինվորներ, ապա գեղեցկադեմ հայուհիները մշտապես հանդիսանում էին վավաշոտ զավթիչների համար ամենաթանկ մարտավարը: Բավական է հիշել, որ դահիճի համբավ ստացած սուլթան Աբդուլ-Համիդը հարեմի հայ կնոջ զավակ էր, ու հենց այդ պատճառով առանձնանում էր իր հայատյացությամբ...
18-19 րդ դարերում Եւրոպայում առանձնակի հետաքրքրություն առաջացավ թուրքական հարեմներում պահվող կանանց հանդեպ: Մոցարտն ու Լոպե դե Վեգան, Էնգռն ու Դենոնը, Դելակռուան ու Լյուիսը, տասնյակ այլ արվեստագետներ անդրադառձել են այդ թեմային, նրանցից շատերը վավերագրել են պատմության համար թուրքական հարեմներում սեռական ստրկության զոհ դարձած կանանց: Ոչ բոլոր եւրոպացիներն էին ընկալում այդ կանանց որպես ստրուկ, շատերը դիտում էին նրանց որպես ոսկեզոտ վանդակում պահվող դրախտային թռչունների, առանց մարդկային իրավունքների, իղձերի ու արժանապատվության.. Վերջերս, ուսումնասիրելով այդ նկարիչների օրագրերն ու նամակները, պատմաբանները գտան բավականին անսպասելի խոստովանություններ... Արվեստաբան Ջոան Դել Պլատոն, եւրոպական նկարիչների հարեմներում արված կտավներն ուսումնասիրելով, նկատեց, որ այսպես կոչված “վիկտորիական” շրջանում, այսինքն 19-րդ դարի առաջին կեսում, “ընդունված չեր բացահայտել նման նկարներում պատկերված հայ կանանց ու աղջիկների իրական ազգությունը եւ նրանց սովորաբար անվանում էին վրացուհի կամ չերկեզ”: Բանն այն էր, որ ի տարբերություն վրացիների, ովքեր դեռեւս 18-րդ դարում որոշ ժամանակով ընդունել էին իսլամը պարսկական ճնշման տակ, կամ իսլամացած չերկեզների, ինչպես անվանում էին հյուսիսային Կովկասի բոլոր փոքր ազգությունները, հայերը հայտնի էին աշխարհին որպես նվիրյալ քրիստոնյաներ, եւ ուրեմն նրանց ներկայությունը մահմեդական հարեմներում, այն էլ նկարով փաստարկված, անհարմար հարցեր էր առաջացնում նրբազգած եւրոպացիների շրջանում: Եթե քրիստոնյա հայ կինը գտնվում է հարեմում, ապա նա հայտնվել է այնտեղ միմիայն գերուհու կամ ստրկուհու կարգավիճակով: Թուրքիային սատարող Եւրոպայում չէին ցանկանում դիվանագիտական նման անախորժություն ստեղծել, եւ արդյունքում գտնվեց պարզ լուծում' հարեմներում պատկերված հայ կանանց ազգությունը կամ անվանափոխվում էր, կամ էլ չեր նշվում ընդհանրապես... Այդպես որ Լուի Դյուպրեյի եւ Չարլզ Լենգդելի բացառությամբ, որոնք հավակնեցիմ անվանել իրենց կտավները “Հայուհի”, դարի գրեթե բոլոր այլ եւրոպացի նկարիչները ստեղծեցին հայ կանանց նվիրված մի ամբողջ պատկերասրահ, բայց' խուսափելով նշել նրանց անուններն ու հատկապես ազգությունը: Ինչեւե, դրա շնորհիվ մենք դարեր անց եզակի հնարավորություն ունենք գոնե տեսնել մեր անհայտ քույրերի դեմքերը:
Գերի հայուհիների բազմությունը հաստատում էր հյուպատոս Ջոն Բոուրինգը 1840 թվին Բրիտանական խորհրդարանին ներկայացված իր զեկույցում, նշելով, որ միայն Եգիպտոսի հարեմներում պահվում է շուրջ 2,000 հայ կին:
Մի կողմից, եւրոպացիները միացան հայ կանանց շուրջը դարերով ստեղծված պաշտամունքին: 1830 թվականին ֆրանսիացի գրող Լամարտենը հայտարարեց, որ հայուհիներն իրենց գեղեցկությամբ գերազանցում են մինչեւ որս իր տեսած բոլոր կանանց, հատկապես հայացքի քնքշությամբ, ձայնի մեղմությամբ եւ մարմնի վարդանման կառուցվածքով, համաձյն նրա բնորոշմանը: Լամարտենն անգամ գիտական բացատրություն էր փնտրում այդ գեղեցկության հարատեւության համար ու պատճառները տեսնում էր հայոց լեռնաշխարհի առողջ կլիմայի, ընտանեկան արժեքների գերակայության եւ քայքայիչ գայթակղությունների բացակայության մեջ: Մյուս կողմից եւրոպացիները ընդգծում էին հայ կանանց անհաշտ արժանապատվությունը, ընմբոստ խառնվածքն ու հոգեւոր առաքինությունները: Լեդի Մոնտեգյուն հատուկ նշել էր, որ “հայերն, հավանաբար, աշխարհի ամենանվիրյալ քրիստոնյաներն են”: Այս հանգամանքը լուրջ խնդիր էր առաջացնում ժամանակի եւրոպացի մտավորականների համար, ուքեր արդեն երկու հարյուր տարի առաջ սկսել էին բարձրաձայնել հայ կանանց մարդկային արժանապատվության եւ իրավունքների ոտնահարման մասին, թեեւ դրանք ձայներէին բարբարո անապատում... Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսկյոն հատուկ շեշտում էր հայերի “անհաշտ ու խենթ ոգին”, որն իրենց հաճախ խոշտանգումների ու հետապնդումների զոհ է դարձնում հատկապես Պարսկաստանում, ուր նա այցելել էր այդ ժամանակաշրջանում: Բրիտանական “Արվեստի ամսագիրը” դեռեւս 1858 թվին վերլուծելով հարեմներում նկարված հայուհիների պատկերները, նկատում էր, որ դրախտային հուրիների կերպարանքով ներկայացված հայ կանայք մերժում էին ոսկե վանդակում հնազանդ գերուհու դերը եւ ըմբոստանում դրա դեմ: 1960 թ. Լոնդոնում հրատարակված “Իսլամի հանրագիտարանը” պարզ նշում էր, որ “հայ կանայք չեն հաշտվում ստրկության հետ եւ մշտապես անկառավարելի են մնում նրանց տերերի համար”:
Այստեղ եւ այսպես, թուրքական հարեմներում կատարվեց հայ կնոջ կարգավիճակի այդ սարսափելի եւ առ այոօր առկա անցումն ու անկումը' թագուհուց մինչեւ ստրկուհի..."
«Թագուհիներ հայոց» նոր ֆիլմի սցենարից
9:35 - 14.Օգոստոս.2013
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան