Օրերից մի օր որոշեցի ես ել գնալ մեր հայկական կինոյի նոր արգասիքներն ունկնդրեմ կինոթատրոնում: Ճիշտն ասած «Յա Գարեգին Նժդեհի» ֆիասկոյից հետո մարդու աչքը մի քիչ վախեցածել ա, որ մերոնք մի խելքը գլխին բան կարան նկարեն, բայց դե հիմա, ասի մարդ ես, մեկ էլ տեսար «Բարև, ես եմ»-ի տիպի թեթև ու հաճելի կինո նկարած լինեն:
Միանգամից ասեմ՝ ախմախ կինո էր: Ասենք եթե հակիրճ նկարագրեմ սյուժեն ապա մոտավոր սենց մի բան ա. մի հատ գյուղի աղջիկ, որին սաղ կինոյի ընթացքում խմբակային բռնաբարում են ու ինքը նենց էլ չի որ խիստ դեմ ա լինում դրան (օրինակ, կինոյի ինչ որ մի պահ, ինքը ընկերություն ա անում բռնաբարողներից մեկի հետ ու էդ բռնաբարությունից հետո) ու երբ արդեն քեզ սկսում ա թվալ, որ կինոյի իմաստը էն ա, որ ինքը մի գեղեցիկ օր այնուամենայնիվ
ա. գոնե կասի «մի բռնաբարեք ինձ»
բ. կամուսնանա բռնաբարողներից մեկի հետ
գ. նա խուդոյ կանեց՝ երակները կկտրի,

Մեկ էլ հո՜պ, կտրուկ շրջադարձ սյուժեում. ինքը գալիս ա Երևան, մի հատ աղջկա հետ ա ընկերություն անում, որի հետ տուն են վարձում ու թեթևի մեջ էս աղջիկն էլ սկսում ա գյուղի գեղեցկուհուն ցիվիլ բռնաբարել ու փող տալ...
Ու երբ արդեն մեջդ կասկածներ են մտնու, որ ըհը՜, գենդերի խնդիրն են ուզեցել բարձրացնել՝ պռոյեկցիա անելով արդի խնդիրը պրովինցիալ կյանքի վրա, մի հատ էլ կտրուկ շրջադարձ ա լինում սյուժեում. Հայկուհին (գլխավոր ու հավերժ բռնաբարվող հերոսը) մեկ էլ Աննան (Հայկուհու լեզգինկա ու նիմֆոմանկա ընկերուհին) խանությում առևտուր են անելուց լինում, իսկ Հայկուհին պանրի բաժնի մոտ ա լինում, մեկ էլ գալիս ա Հրանտը (գլխավոր տղա հերոսը, ֆիլմի պոզիտիվ կերպարը ու ի դեպ, միակ քիչ թե շատ նորմալ խաղացող դերասանը) ու Հայկուհուն հարցնում ա, թե անունն ի՞նչ ա, Հայկուհին էլ նայում ա պանրի պասսաժին, տեսնում ա Viola պանիրը ու ասում ա, որ անունը Վիոլա է (լավ ա Չանախը աչքով չէր ընկել, կամ ասենք Ռոկֆորը, կամ էլ ասենք Եղեգնաձորի հորած պանիրը...): Տենց Վիոլա-հայկուհին միանգամից ուզԸմ ա Հրանտին, բայց նենգ հրանտը պարզվում ա, որ ուզում ա Աննայի հետ ծանոթացնի իրան:
Ու էլի, երբ արդեն տրամադրվել ես, որ սյուժեն հիմա ծավալվելու ա սիրային այս եռանկյունու շուրջ, մեկ էլ ՀԱՊ... սկսում ա միստիկան...
Վիոլան նայում-նայում ա հայլուն, մեկ էլ դառնում ա Աննա (կարար հանգիստ չանախ պանիր էլ դառնար, որովհետև մինչև կինոյի վերջ տենց էլ չես հասկանում, թե էդ ինքը ոնց էր կարում տենց հոպ ու Աննա դառնալ, երևի Մեծամորի ատոմակայանի մոտ էր իրանց գյուղը՝ ճառագայթում ա, բան ա):
Ու ինքը տապակվում ա սիրուց առ Հրանտ, դե հետագա մի կես ժամվա մեջ էլ, իրան էլի փորձում են խմբակային բռնաբարել՝ արդեն Աննայի կերպարանքում: Ու նենց ա լինում, որ իսկական Աննային են տեսնում Հրանտի հետ էդ իրանց գեղի ռանչպար-բռնաբարները ու գալիս չամռվում են, բայց դե իսկական Աննան իրանց ասում ա «լկտիներ», իսկ իրանք Հրանտին՝ «այ լյոխ»...
Այս բարդ սյուժետային վայրիվերումները սակայն սրանով էլ չեն ավարտվում, որովհետև ռանչպար-բռնաբարները էլի տեսնում են Վիոլային ու բնականաբար՝ տանում են բռնաբարելու ու ինչ որ ռեստորան... Բայց Վիոլա դու Վիոլա, գնում ա զուգարանում էլի ֆոկուս-մոկուս ա անում, դառնում ա Աննա ու իրա հետևից մտած բռնաբարիչներից մեկին հայելու ջարդած կտորով պիսկում սպանում ա ու փախնում ա...
Հետո, հենց տենց Աննայի ֆեյս կանտռոլով զախոդվում ա Հրանտին ու ինչ որ ախմախ ու անհասկանալի երկխոսություն ա լինում, մեկ էլ իսկական Աննան ա գալիս, Վիոլա-Աննա-Հայկուհին տակտիչնո ցվրվում ա (ենթադրում եմ, որ սցենարիստը սցենարը գրում էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի մոտերքում):
Իսկական Աննան շիվարած, բայց գլխի չընկնող հրանտին թողնում ա կաֆեյում, գնում ա Վիոլա-Աննայի հետևից: Տանը իրան տեսնում ա, աչքերին չի հավատում ու նենց շոկի մեջ ա լինում, որ Վիոլայի շուռ տված ջազվեյի տակ գազը չի անջատում ու վառվում մեռնում ա (հնդկական կինոների արտադրողները նախանձից կարան արմունկները կծեն):
Տենց, Վիոլա-Աննան, չիմանալով, որ իսկական Աննան էշ նահատակ էղավ, էլի գնում ա կաֆեն, որտեղ էդ ողջ ընթացքում լյոխի նման սպասում էր Հրանտը ու մի երկու բառ խոսալուց հետո, որոշում են գնալ Սևան՝ ենթադրաբար Հարսնաքար:
Հաջորդ կադրը. Հրանտը պարապ նստած ա հարսնաքարում, Վիոլա-Աննան բալկոնում աթոռին ա նստած ու լուսյը բացվում ա, իսկ ինքը դեռ չի տվել (դե իրա համարր անսովոր ա, որ առանց բռանաբարելու լինի էդ սաղ), մեկ էլ զանգում ասում են, որ Հայկուհու տունը պաժառ ա ընկել ու Հայկուհին մեռել ա: Մի երկու բառ խոսալուց հետո, Հրանտն ավելի լավ լուծում չի գտնում ստեղծված իրավիճակում, քան Վիոլա-Աննային սեքս առաջարկելը, բայց Վիոլան ասում ա որ ինքը չի կարա ու ագլիս են հետ Երևան:
Շքամուտքի մոտ ոստիկանները էլի ասում են, որ Հայկուհին ա մեռել ու անճանաչելիության աստիճանի այրվել ա, իսկ Վիոլա-Աննա-հայկուհուն կանչում են հաջորդ օրը հարցաքննության, իսկ Հրանտին էդ պահին են տանում հարցաքննելու (ու էլ իրան չենք տեսնում ֆիլմում):
Վիոլան բարձրանում ա Աննայի տուն, դուռը բացում ա Աննայի խորթ հայրը ու ինքն էլ կարծում ա, որ դա Աննան ա: Գնում սեմեյնի սավետ են անում կուր մոր հետ, որի ընթացքում խորթ հայրը (ում ի դեպ Միքայել Պողոսյանն էր խաղում չհասկացա թե խի) ձեռ էր քցում Աննային...
Մի խոսքով, խորթ հերը գնում ա քնելու, իսկ Վիոլա-Աննան էլի դառնում ա Հայկուհի ու փախնում ա, մեկ էլ ՀՈՊ, ֆլեշբեք, վերադառնում ենք կինոյի սկզբի պահերը, երբ պստիկ հայկուհին սարի գլխին ա ու իսկ մեծ հայկուհին թափանցիկ ինչ որ զանավեսկի մեջ փաթաթված (ծիծիկները երևում էին) մայմունություն ա անում:
Վերջ

Հ.Գ. Անոնսը նենց էր նկարած, որ մարդ կարծում էր ըհըըը, հեսա մի հատ օստռոսյուժետնի էռածիչեսկիյ բլոկբասթեր ենք նայելու, էն էլ ծիծիկ-տուտուզային պահերի սիրահարներին հիասթափացնեմ. սաղ կինոյի ընթացքում մի անգամ կիսատուտուզ ենք տեսնում, 2 անգամ կիսածիծիկ, մի անգամ էլ էդ թափանցիկ զանավեսկի պահը:

Հ.Գ.Գ. Հայկուհու ու Աննայի դերասանները գեղեցիկ ոտքեր ունեին ու ոչ միայն, ռիսպեկտ ի ուվաժուխա դրա համար:ՃՃՃ