Mister Բարաք Օբաման այսօր ստիպեց ինձ խախտել արձակուրդային լռությունս' Է. Սնոուդենին առաջարկելով գալ հայրենիք և ամերիկյան դատարանում պաշտպանել իր ճշմարտացիությունը: Եվ դա ասվեց այնպիսի տոնով, որում առկա էր բացարձակ անկեղծություն և դատարանի նկատմամբ լիակատար վստահություն: Եվ այդ հարցում որևէ կասկած չէր առաջանա նաև լսողի մոտ, որովհետև դեռևս կես դար առաջ ռասիզմով տառապող այդ երկրում սևամորթների և նրանց աջակցող սպիտակամաշկ մարդկանց պայքարի շնորհիվ այսօր ինքը ԱՄՆ-ի նախագահ է: Եվ ես, որ ավելի շատ կողմ եմ Սնոուդենին, մտածեցի, որ իսկապես դա կլիներ լավագույն քայլը' փորձել դատարանում ապացուցել իր ճշմարտացիությունը: Միաժամանակ պատկերացրի նույն խոսքերը այսօրվա ռուսական ղեկավարի շուրթերում և ասվածի նկատմամբ հենց իր և լսողների քմծիծաղ ռեակցիան... Մերոնց մասին էլ չխոսեմ... Ինչ ուզում եք ասեք' հարգում եմ ամերիկյան հասարակությունը և նրա կառավարման համակարգը: