ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ ՈՐԴԻ «ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ» (վեպ): Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ժիրայր Շիրակացի: Ժամանակակից գրական լեզվի փոխադրեց՝ Էդվարդ Աղայան: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2013, 208 էջ («Պարտադիր ընթերցություն» մատենաշար):

«Կամելիազարդ տիկինը» վեպը ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան Ալեքսանդր Դյումա որդու անունը միանգամից հանրահայտ դարձրեց ամբողջ աշխարհում: Փարիզյան կուրտիզանուհի Մարգարիտ Գոթիեի ողբերգական կյանքի պատմությամբ՝ Դյումա որդին վեր էր հանում հասարակության քաղքենիական նախապաշարումների պատճառով խորտակվող ճակատագրերի դրաման: