Մի պատառիկ' երկու մեծ հայերի զրույցից.
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս: Գիտեին, անշուշտ, որ հայ եմ: Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց.«Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ»… « Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել- թափել գիտնա… Թրքուհին անուշ մը ծիծաղեց: Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ… Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա…
Վ. ԴԱՎԹՅԱՆ.- Համաձայն եմ, վարպետ Սարոյան, թունավորում է արյունը, եթե մանր վրեժխնդրություն է… Բայց չէ՞ որ առավել մեծ առումով այդ վրեժ կոչվածը նաև արդարությունը վերականգնելու բնածին պահանջ է…Ուրեմն վրեժը նաև արդարություն է:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Վրեժը նոր վրեժ կծնե ու արդարությունը չի կըրնար վերականգնվիլ:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.- ՈՒրեմն ի՞նչ, չարը պիտի անպատիժ մնա՞ աշխարհում:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Ոչ անպատիժ չպիտի մնա, բայց, բայց վրեժով ալ չպիտի պատժվի, ուրիշ ձևով մը պիտի պատժվի:
Վ. ԴԱՎԹՅան.-Բայց չէ՞ որ Դու՝ Վիլյամ Սարոյանդ, աշխարհի ամենաբարի գրողդ, ,, Ձեր կյանքի ժամանակը,, պիեսի մեջ հենց վրեժով պատժեցիր չար ոստիկան Բլիկին, սպանելով պատժեցիր…(Սարոյանը մեղավոր ժպտաց, այդպիսի ժպիտ առաջին անգամ էի տեսնում նրա դեմքին:Երևի զղջում էր, որ իր գործի մեջ մարդ է սպանել, չէ՞ որ հենց ինքն է գրել , թե արվեստ ստեղծելու համար ,, պետք չէ, որ քո պատմվածքի մեջ որևէ մեկին սպանես,,… Բայց սպանել էր: Ինչպե՞ս է լինում դա, ինչպե՞ս է, որ մեր արվեստագետները շատ հաճախ չեն կարողանում ենթարկվել իրենց իսկ տեսական սկզբունքներին:Կարծում եմ, կյանքի ճշմարտության հրամանով.ճշմարտության զգացողությունը շատ է ուժեղ լինում
նրանց մեջ ու տալիս , փշրում է իրենց իսկ տեսական սխեմաների շրջանակները : Այդ փոքրերի, միջակների կանխամտածված գործերում է, որ անխափան են մնում սխեմաները: Որքան հիշում եմ, Տոլստոյն է, որ բողոքել է. տեսա՞ք, այսինչ հերոսս ինչ բերեց իմ գլխին, չէի սպասում, թե այդպես կվարվի… Հավանաբար Սարոյանն ինքն էլ է զարմացել,
որ իր հերոսը մարդ է սպանել: Բայց հերոսը չէ, որ սպանել էր, այլ կյանքի ճշմարտության հրամանն ու տրամաբանությունը:
Մեր այս վեճի մեջ էլ երևի նրա տեսական այդ սկզբունքներն
էին խոսում:Հավատացած եմ, որ եթե այդ թեմայով գեղարվեստական գործ գրեր, կյանքի ճշմարտությունը այլ բան կթելադրեր նրան…)
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Մերը վրեժ չէ, վարպետ մերը արդարության պահանջ է: Եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք վրեժ լուծել, չպիտի կարողանայինք, հայի բնածին բարությունն ու խիղճը թույլ չպիտի տային. վկան՝ Նարեկացին, վկան՝ Անդրանիկը… Ինքդ ճանաչել ես Անդրանիկին, գիտես, որ ամբողջովին բարություն ու խիղճ էր: Եվ վրեժ չէր լուծում Անդրանիկը, պատժելով չարին, իր ժողովրդի խիղճն ու բարությունն էր պաշտպանում…Վրիժառուները չեն նայում, մանուկ է, կին, ծերունի,, սպանում են անխնա: Որևէ փաստ կա՞, որ Անդրանիկը ձեռք տված լինի կնոջ կամ երեխայի: Ոչ, չկա: Հակառակ փաստեր՝ ինչքան ուզեք…
Վ. Սարոյան.-Հոդ համաձայն եմ քեզի…
(Ես, որ Սարոյանին միշտ ,, դուք,,- ով էի դիմում, հանկարծ
նկատեցի, որ անցել էի ,, դու,, -ի, նկատեցի նաև, որ Սարոյանի քիչ առաջվա մեղավոր ժպիտը փոխվել է տխրության, նույնիսկ տրտմության:
Ինչի՞ց էր տխրել, ինչի՞ց էր տրտմել, ինչու՞ էր լռել…
Արդյոք իր բնածին բարությունն ու իր ժողովրդի ցավը հոգու խորքում չէի՞ն բզկտում իրար, և այդ անվերջանալի ու անել մենամարտը չէ՞ր, որ փոխվել էր տրտմության, և անպատասխան հարցերը չէի՞ն, որ լռության էին փոխվել…Ինչ իմանաս…)Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Վահագն, երբ Անդրանիկին տեսա ու հետը խոսեցա, 14 տարու էի: Գիտես, 14 տարեկաններ դժվար հարցեր կուտան… Հավանաբար դժվար հարցեր կուտայի Անդրանիկին, և այդ պատճառով ալ ինձի հետ ուրիշ լեզվով կխոսեր , Արամ քեռիիս հետ ՝ ուրիշ… Ու կրնա ըլլալ, որ քու տված հարցերդ ալ դժվար են, ու ատոր համար ալ քեզի հետ ուրիշ լեզվով կխոսիմ, խղճիս հետ՝ ուրիշ…
Վահագն, կըրնա՞ս ինձի ըսել, հայր ու տղա որ կռվին, ո՞ր մեկը ճիշտ կըլլա:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Նայած ի՞նչի համար, ի՞նչ պատճառով են կռվում…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Ինչ պատճառով ալ ըլլա…
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Չէ ,չեմ կարող ասել:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Իսկ ես՝ կրնամ…Երկուքն ալ միշտ ճիշտ կըլլան…
Ուրեմն, կուզեմ ըսել, թե հիմա որ քիչ մը վիճեցինք, երկուքս ալ ճիշտ էինք:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ» գրքից:
Երկուքս ալ ճիշտ ենք, Վահագն
22:19 - 7.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
28/12/19 11:50
Հենց փոքրուց արդեն մենք կենտրոնանում ենք սխալը ճիշտ դարձնելու վրա, այլ ոչ թե լավը` ավելի լավը. Վահագն Դիլբարյան
17/10/24 12:35
Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
21/09/24 15:32
Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Ռազմիկ Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
17/06/24 20:18
Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան
17/06/24 14:16
Ասում են՝ դավաճան ա… ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
21/05/24 11:45
Եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի, արտահերթ ընտրություններ չեն լինելու. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան