Երբ nrnak.com-ում որոշվեց անդրադարձ կատարել հայ պաշտոնյաների կյանքի մյուս հատվածին (ինչպես Բենդերն էր ասում Կորեյկոին՝ Կյանքի այն հատվածին, որն առկա է երեկոյան 6-ից հետո) կանխատեսելի էր, որ պաշտոնյայի և նրա ֆավորիտուհիների շրջապատը կփորձի լուսապսակ հագցնել և հրեշտակի թևեր կպցնել: Բայց որ կփորձեն կերտել մերօրյա Зоя Космодемьянская, դա արդեն զավեշտալի է: Հայեր ջան, կարդալով որոշ օգտատերերի քոմենթները քիչ էր մնում ծիծաղից մեռնեինք... Համացանցում նույնիսկ նյութ տեղադրվեց որտեղ օրիորդը պատկերված էր Զարուհի Փոստանջյանի կողքին: Հոդվածագիրը ակնհայտ ճգնել էր զուգահեռներ անցկացնելով այս երկու կանանց միջև հավասարության նշան դնել... Համեմատությունը վստահաբար անտեղի էր: Կարծում եմ Զարուհի Փոստանջյանը ունի իրավական հիմքեր մեկ անգամ ևս դատարան մտնելու և պատիվ պահանջելու համար: Ինչևէ դա թող տիկին Փոստանջյանը որոշի, իսկ մենք անդրադառնանք պատասխան հոդվածին, ավելի կոնկրետ այնտեղ առկա մի քանի մտքերի:
1, Օրիորդին փառաբանողները նշում են նրա 10 տարվա իրավաբանական աշխատանքային փորձը: Հարց է առաջանում թե ինչպես է 28 տարեկան օրիորդը 10 տարվա աշխատանքային փորձ կուտակել: Ըստ երևույթին նա հասուն կյանք է մուտք գործել տակավին թինեյջերական տարիքում՝ 18 տարեկանում: 2, Օրիորդին պաշտպանողները մեջբերում են նրա ԵՊՀ ասպիրանտ լինելու հանգամանքը, դրանով օրիորդի պատգամավորական մանդատը մի տեսակ ինքնստինքյան բան է դառնում: ԵՊՀ բազմաթիվ ասպիրանտներ այսօր ոչ միայն պատգամավոր չեն, այլ շատերը հացի խնդիր ունեն... բայց ինչպես տեսնում եք պառլամենտի աստվածները ժպտացել են միայն օրիորդ Արփինեին: 3. <լրատվամիջոցը, անտեսելով Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական հնարավորություններն ու աշխատանքային փորձը, հարկ է համարել անդրադառնալ միայն նրա գեղեցիկ արտաքինին ու Հովիկ Աբրահամյանի հետ մտերմությանը: > Սա մեջբերում է մեր հրապարակման պատասխան հոդվածից... Խոստովանում եմ այս նախադասությունը կարդալիս ամբողջ խմբագրությունով բարձրաձայն ծիծաղում էինք:
Մի խոսքով՝ Спортсменка, комсомолка и наконец красавица... Հարգելի Արման Ղարիբյան եթե անկեղծ, ապա գեղեցկության մասին մեր պատկերացումները չափազանց տարբեր են... և կարծում եմ դա նորմալ է... Մխչյանում կարող է մեկը համարվել գեղեցկուհի, իսկ Երևանում միջին վիճակագրական....
Իսկ մեր ընթերցողներին մաղթում ենք զինվել համբերությամբ և սպասել նորանոր բացահայտումների:
Օրինակ՝ Ինչպես զագսի Անոն ԱՄՆ արտագաղթելու փոխարեն դարձավ Էրեբունի համայնքի զագսի պետ... Որ արտասահմանյան գործուղումների ժամանակ էր օրիորդը (վստահ ենք զուտ գործնական) ուղեկցում Հովիկին դեռևս մինչև պատգամավոր դառնալը... Ինչ ասաց Նեմեցը օրիորդին ԱԺ նիստերի դահլիճում Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ ընտրվելու ժամանակ... և այլն... Օգտվեք տեղեկացված լինելու ձեր իրավունքից:
Հովհաննես Եսայան
NRNAK.com