Փորձեցի կարդալ Բագրատյանի 100 քայլը: Առաջին երկու նախադասություններից հետո վազն անցա: Մեջբերեմ առաջին նախադասությունը՝
«1. Սոցիալական արդարության մոդելի հիմքը բնակչության ազատ տեղաշարժի հնարավորությունն է սոցիալական մի խմբից մյուսը։ »
Պարոն Բագրատյան Սոցիալական արդարություն չի կարող լինել եթե կան տարբեր սոցիալական խմբեր: Սոցիալական արդարության հիմքը այդ խմբերի վերացումն է երբ բոլորը գտնվում են համեմատաբար նույն սոցիալական վիճակում: Պետության դերը հավասարության այլ ոչ թե սոգիալական ազատ տեղաշարժ ապահովումը պետք է լինի: Ազատ շուկայական միջավայրը դա չի կարող ապահովել: Այդ ազատ շուկայականի հետևանքն է այսօրվա օլիգարխիկ իրավիճակը: