Ես հիվանդ ձեռքեր ունեմ: Հորս մահից հետո ձեռքերս հիվանդացան: Ես զգացի, որ չեմ կարողանում պայքարել հիվանդության հետ, որի հեղինակը ես էի: Իմ երկար ու գեղեցիկ մատները. մատներս հատ առ հատ արնահոսում են: Մաշկս միշտ պատռված է, կարմիր գլխիկները դուրս ցցած վարդիկներ կան ձեռքերիս… թվում է' մի քիչ էլ ու ծիլ տված ծաղիկները կբողբոջեն: Թարմ ցողած արյամբ իմ ձեռքերը: Նրանք խեղճ են, պապ: Ես սովորեցի մատներով նվագել բանաստեղծությունը: Ցավից բութ մատս դժվարությամբ է ծալվում, որովհետև ծալքերից մեկի վրա թառել է ցավի բշտիկը, երբ բացում ես մատդ, ոնց որ ցավը օտարի մատների տակ կուչ եկած ստեղն լինի… ու օտարը սեղմում է, սեղմում է ստեղնը: Այ հիմա էլ մատս ծալել եմ, որ քեզ պատմեմ, պատմեմ ցավի մասին, ու չպարտվող արյան մասին, որ ինչ ուզում ես արա, ինչ լաթով ուզում ես խաբի, մեկ է, հոսում է, իսկ երբ արդեն իր կարիքն ես ունենում, հանկարծ լռում է:
Ինքնագլուխ արյուն:
Մի օր դպրոցում դիմակահանդես էր: Դե գիտես էնպիսիք, որի ժամանակ հոպարի տան արջերից իհարկե չկան, ու առյուծն էլ մի տեսակ այն չէ, որովհետև դպրոցի արջերը, պապ, ինչ-որ դեբիլ ժպիտ ունեն, որը պատվիրել է դպրոցի տնօրինությունը, մի պարզ պատճառով, որովհետև մենք երեխաներ ենք ու դրա համար էլ երջանիկ պետք է լինենք: Ես մի օր պետք է մտնեի տնօրենի մոտ ու առանց վախենալու, ուղիղ նայեի նրա աքչերին ու գոռայի.
- Ես դժբախտ եմ:
Ու էդ ժամանակ հոպարի տան արջը ինձ պարի կհրավիրեր: Ատամները կբացեր ու ինքնախաբկանքը ժպիտի նրան էնքան դուր կգար, որ ղուդուդ տալով ականջս' կժպտար: Մեծ թաթերը կդներ մանր ոտքերիս: Ու մենք, իրար վրա քայլելով, կպարեինք, ու ես իմ հերթին, լխճած ոտքս քարշ տալով գետնի վրայով, կսգայի քո մահը, արջը իր հերթին, ոտքի տակ զգալով ոսկորներիս ճտճտոցը, կպարեր անտառի կորուստը:
Ես ոչինչ էլ չարեցի, պապ: Ուրախ ու երջանիկ նապաստակների, սարդ հերոսների ու միամիտ սկյուռերի շրջապատում ես միակն էի, որ ականջներ ու բերանը ցանցապատող ատամներ չունեի: Մտածում եմ, թե ձուկ լինեի, դասընկերներիս ոտքերի մոտ թավալ կգայի, ու այդ երջանիկ երեխաները վրաս ինչ փորձարկում ասես չէին անի. կհանեին գոտիները, խայծը կլիներ մանդարինի կլեպը ու էդպես կհռհռային ու կասեին.
- Հապա, ձուկիկ, Մանե ձուկիկ, հապա, հապա…
Ու կբարձրացնեին ու կիջեցնեին կարթը, ու նարնրջագույն կլեպը կբարձրանար ու կիջներ… կբարձրանար ու կիջներ….
Մայրս տեսավ մատներս ու չթողեց դիմակահանդեսի գնամ: Ես կուչ եկա հյուրասենյակի բազկաթոռի մեջ, ոտքերս ծալեցի ու բռնեցի, ես սկսեցի լացել ու լացի մեջ ասել, որ մատներս հիվանդ են, որովհետև հայր չունեմ, պապիկ չունեմ, իսկ օրորոցում ինձ տեսած կինը չխեղդեց ինձ, որովհետև դու նրան հեռու էիր պահում օրորոցից: Նա կուզեր թույն դառնալ ու խլրտալ քո կրծքերի մեջ, որ երբ չորացած բերանովս բռնեի քո պտուկը ներս քաշեի նրան:
Մայրդ քո դժբախտությունն էր, մա:
Ես հիմա ստում եմ, ես ոչ մի բան էլ չասացի ինձ օրորոցում չխեղդած ձեռքերի մասին, լացը ուղղակի ծորում էր, իսկ ես գիտեի մորս թույլ տեղը քո չլինելն է, ու ես լացելով վանկարկում էի՝ ձեռքերս հիվանդ են, որովհետև հայր չունեմ, որ հայր ունենայի, ձեռքերս առողջ կլինեին, ես հիվանդ ձեռքեր ունեմ, որովհետև ուրիշների երեխաները հայր ունեն, և ուրիշների մայրերը՝ ամուսին:
Ես այս վերջինն էլ չասացի, որովհետև այդ ժամանակ մայրս կուչ կգար բազկաթոռի մեջ ու իմ պես գրկելով ոտքերը՝ կլացեր ու լացի միջից կասեր՝ ես կորցրի հորդ, հայրդ գնաց ու կորավ, ես կորցրի նրան, հասկանում ես, նա չկա, չկա… ու չի կարող լինել:
Ու այդ ժամանակ լացս ավելի կսաստկանար, մատներս հիվանդությանը չէին դիմանա էլ, պապ:
Ես պառկել եմ կողքիդ՝ մահճակալին, որտեղ հիմա պառկած եմ, հիվանդությունից մարմինդ թափանցիկ է դարձել, ես կուզեի տեսնել սիրտդ, պապ: Ես գլուխս դրել եմ կրծքավանդակիդ ու մտածում եմ' ինչ նիհար հայր ունեմ ես, ու ոսկորներդ ծակում են փոքր գլուխս, վտիտ ուսերս ավելի են կորացել… դու ինձ ոչինչ չես ասում: Ես կես ժամ պառկում եմ կողքիդ առանց բառ ասելու, որովհետև դու չգիտես՝ որտեղից սկսել և հավանաբար վստահ չես, որ կհասկանամ քեզ: Երկար լռությունը խզում է հոգնած ձայնդ՝ դե Ման, մամայի մոտ գնա… ես հավաքում եմ ոտքերս, գոտկատեղիցս ներքև կախված ճյուղերը դողում են… իրար զարնվելով փախչում:
Ես փախչում եմ, պապ, ինչ իմանայի, որ մի օր ներս չես թողնի… կանգնել ես դարպասի մոտ, մայրս բռնել է մատներս՝ իրար գրկած մատներս, արյունս դանդաղում է շարժվել, դու շոյում ես գլուխս ու ասում՝ դեռ ժամանակը չէ: Իսկ դարպասից հետո մեեեեեծ լողավազան կա, ու սպասավորին ասում ես, որ բերեն երկրորդ ուտեստը, որովհետև աղջիկդ (ոչ ես) քեզ մոտ է եկել: Ինչպես պետք է զգայի ինձ դարպասից այս կողմ, երբ ներսում սուլում է երաժշտությունը, ու դուք բոլորդ երջանիկ եք: Փաստորեն դրախտում լողավազան կա, ու հենց դա է դրախտը, իսկ ես հասել էի դարպասի մոտ, անաստվածներ, ես ատում եմ ձեզ:
Մեկ այլ անգամ այցելեցիր Դ.-ին. բոլորս քնած էինք, հատակին լիքը մարդ կար, ես կուչ եմ եկել ու ծալապատիկ մարմինս քեզ ճնշում է: Դու շշնջում ես՝ ես ոնց թողեցի աղջկաս, լավ նայեք նրան, լավ նայեք, ոնց թողեցի նրան:
Ինչ անեմ՝ հիմա կանգնեմ հրապարակում ու գոռամ՝ մարդիկ, հայրս ասում է' ինձ լավ նայեք: Ինչ միամիտ ես, պապ: Նրանք կարհամարհեն ինձ:
Ինչ անհետաքրքիր է մտածել, որ երկնքում իրոք արքայություն կա ու մտածել նաև, որ դու՝ իմ հայրը, չես կարողանում մի պարան գտնել, իմ անքուն գիշերներին երկնքից կախել, որ քայլ առ քայլ մոտենամ այդ անիծյալ արքայությանը:
Տես, դարպասների մոտ ես ու հոպարի արջը վալս ենք պարում: Ես նրա թաթերի տակ զգում եմ ոսկորներիս ճտճտոցը, լավ նայիր մեզ, մենք չենք էլ մտածում կոտրել դարպասը: Նրա տեղը հոպարի տունը չէր, պապ, նա անտառն է սիրում: Ես կգտնեմ նրա համար անտառը:
Բոլոր երեխաները պետք է երջանիկ լինեն, պա: Դու մի պահ մոռացար դա, ինչպես շատ այլ հայրեր: Աշխարհում շատացան դժբախտ երեխաները: Ուրախ ու երջանիկ նապաստակների, սարդ հերոսների ու միամիտ սկյուռերի շրջապատում միայն մենք ենք, որ ականջներ ու բերանը ցանցապատող ատամներ չունենք:
Մանե Գրիգորյան
Դժբախտ երեխաներ
0:00 - 7.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
13/09/24 15:40
Դեպքեր են եղել՝ խուճապից գազի բալոնը շպրտել են դուրս, որտեղ երեխաներ են խաղացել․ Վարդանյան
16/05/24 14:50
Մտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
09/05/24 09:10
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
14/02/24 17:45
Պուտինն արգելել է աշխատանքից հեռացնել 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին
02/02/24 14:30
Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից
12/01/24 11:38
Զոհվածների ծնողներն օգտվում են փոխնակ մայրության ծառայությունից, 28 երեխաներ արդեն ծնվել են
19/09/23 15:23
Ադրբեջանական գնդակոծությունից հետո Ստեփանակերտի մանկական հիվանդանոց են տեղափոխվել երեխաներ
15/07/23 10:54
Արցախում 2,000 հղիներ և շուրջ 30,000 երեխաներ ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում
01/07/23 16:00
Արցախում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր կսահմանվեն
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան