«Միայն այսպիսի ճանապարհներով մենք կարող ենք վերարտադրել մեր գիտությունը». այսպիսի հրաշալի հեռուստահաղորդումներ մենք չունենք' «Очевидное – невероятное»: Դեռ 70-ականներից սկսած «Очевидное – невероятное» անվանումով մի հեռուստահաղորդաշար կար:
Թե քանի- քանի երիտասարդներ են գիտնական դարձել այդ հաղորդման շնորհիվ, դա միայն մեր սերունդն է տեղյակ: Այս հաղորդումը դեռ չվերջացած, անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է լինելու մյուս համարը: Այն ուղղղակի գերում էր մեզ իր աննախեդեպությամբ և որակով: Այս հաղորդումը դիտելուց հետո հասկանում էիր, թե որքան չբացահայտված կամ բացահայտման ճանապարհին եղած երևույթներ կան գիտության ասպարեզում, որ մենք նույնիսկ մեր երազում չէինք կարող պատկերացնել:
Լավ հիշում եմ, որ մեր բակում մի շատ աշխույժ տղա կար, ով իր չափից դուրս աշխուժության պատճառով պարբերաբար կանչվում էր ոստիկանության բաժանմունք: Բոլորը սկսած իր ծնողներից այն կարծիքի էին, որ այս տղան իր կյանքը բանտերում է անցկացնելու, ոչ մի բան նրա վրա չէր ազդում: Եվ ահա տեղի ունեցավ անհնարինը. մի օր նստած էինք մեր տանը և նայում էինք այդ վերոհիշյալ հաղորդումը և, երբ նա ավարտին էր արդեն մոտենում, տղան հանկարծակի վեր կացավ և բացականչեց'«Վերջ, դառնում եմ գիտնական, այ կտեսնես»: Եվ հենց այդպես էլ եղավ, նա հիմա դասավանդում է Լոմոնոսովի համալսարանում, գիտությունների դոկտոր է:
Մեր հայկական հեռուստաալիքները դիտելիս, ինձ անընդհատ անհանգստացնում է մի փաստ'ինչու մենք չունենք նմանատիպ հեռուստածրագրեր: Վերջերս լսեցի, որ մի շարք գիտնականներ /ցավոք սրտի նրանցից մեկի անունը գիտեմ, Արթուր Իշխանյան/ աշխատում են Հեղինակային գիտահանրամատչելի ուսումնական հեռուստահաղորդաշարի ծրագիր. «Դարերի խորքից դեպի Տիեզերք» նախագծի վրա: Այս նորությունը ինձ չափազանց ուրախացրեց, քանի որ նախագծի առանցքը դա'տեղծել հեռուստատեսային հաղորդաշար, որը դպրոցների և ԲՈւՀ-երի սովորողների շրջանում կառաջացնի աշխույժ հետաքրքրություն բնական գիտությունների և տեխնիկայի հանդեպ, կտա հասկացված խորը գիտելիքներ և ստեղծագործական մոտեցում այդ բնագավառներում:
Հ.Գ. Հույս ունենանք, որ այդ ծրագիրը կկայանա և իր կայացումով սկիզբ կդնի նորանոր հայ գիտնականների կայացմանը:
Կարեն Թումանյան