1.Համբույրն առողջարար է օրգանիզմի համար: Այն օգնում է հաղթահարել լարված իրավիճակները և ազատում է սթրեսից:
2.Համբույրը բարձրացնում է տրամադրությունը:
3.Համբուրվել սիրում են լավատես և ինքնավստահ մարդիկ: Ապացուցված է, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալիս սովորական «Առայժմ, սիրելիս» ասելու փոխարեն կրքոտ համբուրում են իրենց կնոջը, հինգ տարով երկար են ապրում:
4.Համբույրն օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցիկ կազմվածքը: Այն խոչընդոտում է կնճիռների առաջացմանը, քանի որ համբուրվելու ժամանակ աշխատում են դեմքի բոլոր մկանները:
5.Իսկ նրանք, ովքեր որոշել են նիհարել, սպորտին և սննդակարգին պետք է ավելացնեն համբույրները. մեկ համբույրն այրում է 3-ից 12 կալորիա: