Թվում է այնքան երիտասարդ եք, առույգ, բայց սեռական կյանքում ինչ որ բան այնպես չէ… Սա նշանակում է, որ սեռական հակումն ընկել է:
Սեռական հակումն ուղղակիորեն կախված է տեստոստերոն հորմոնից: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում տեստոստերոն հորմոնը. այն պատասխանատու է տղամարդկանց գայթակղիչ լինելու և սիրով զբաղվելու ցանկության համար: Եվ ցավալի այն է, որ տարիքի հետ տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակն իջնում է:
Իհարկե գոյություն ունի թերապիա, որի ընթացքում կարելի է փոխարինող անալոգների միջոցով ավելացնել տեստոստերոնի քանակը: Այնպես որ, իգական սեռի հարգելի ներկայացուցիչներ, եթե դուք զգում եք, որ ձեր տղամարդու մոտ թուլացել է սիրով զբաղվելու ցանկությունը, մի շտապեք նրան նախատել, այլ փորձեք միասին դիմել համապատասխան մասնագետ- բժշկին: Հարցումները ցույց են տալիս, որ որոշ մարդիկ կարծում են, թե սիրով զբաղվելու ցանկությունը նվազում է երկար ժամանակ միևնույն զուգընկերոջ հետ լինելու պատճառով, մասնակիորեն գուցե դա ճիշտ է, բայց հիմնական պատճառը հորմոնալ խախտումներն են, որը կարելի է շատ հեշտորեն պարզել ու բուժել առանց ավելորդ բարդությունների:
Խորհուրդ չի տրվում ամեն պահ վերհիշել երիտասարդ տարիները, երբ սիրահարներն “ամենուր և ամենժամ” կարգախոսով փորձում են օգտագործել ցանկացած առիթ: Սեռական կյանքում գոյություն ունի ֆիզիոլոգիական ռիթմ հասկացությունը, օրինակ, ամուսնացած զույգի համար շաբաթական երեք անգամ հարաբերություն ունենալը կարող է համարվել նորմալ, բայց չգործի “ամենուր և ամենժամ” կարգախոսը: Բնականաբար, ցանկության դեպքում դա չի ստացվի այնպես, ինչպես տասնութ տարեկանում: Բայց և խորհուրդ չի տրվում սահմանափակումներ դնել. ցանկացած տարիքում էլ պետք է ապրել լիարժեք սեռական կյանքով:
Ոմանք սեռական հակումը կապում են գլխացավի կամ հոգնածության հետ, բայց դրանք հիմնավոր պատճառներ չեն: Եթե նվազել է սեռական կյանքով ապրելու ցանկությունը հարկավոր է ամեն դեպքում դիմել բժիշկ- մասնագետին:
Տեստոստերոնը կարող է նվազել նաև մեկ այլ պատճառով: Գոյություն ունի այսպես կոչված “Բիզնեսմենի սինդրոմ'' հասկացությունը: Սա այն իրավիճակն է, երբ տղամարդը չափից շատ է աշխատում, շատ է լինում սթրեսային իրավիճակներում, որոնք, բնականաբար, նույնպես նվազեցնում են տեստոստերոնի քանակը:
Այնպես որ հարգելի տղամարդիկ, եթե դուք հայտնվել եք այսպիսի իրավիճակում, ապա պետք է գիտակցեք, որ սա ինդիվիդուալ մոտեցում է պահանջում, և այս խնդիրն ինքնին չի կարող լուծվել. հարկավոր է դիմել մասնագետին և լսել նրա խորհուրդներն ու կիրառել դրանք: