-Պա՛,դու հասկանում ես ի՞նչ ես ասում:Պա՛, ես ընկերուհի ունեմ,մենք շուտով նշանվելու ենք ու դու հիմա իմ տարիքի մի աղջիկ ես բերել տուն ու ասում ես'մեր տանն է ապրելու:Ուզու՞մ ես նույն օրը հարսանիքներս անենք:
-Գրիշի՛կ,հանգստացի՛ր,-ընկերը ետ մղեց տղային:
-Ռո՛բ,դու հասկանու՞մ ես,իմ բոլոր ընկերները,ընկերուհուս ընտանիքը ինձ կծաղրեն,առանց այն էլ մի ամիս է արդեն քո կապի մասին են բոլորը խոսում:
-Գրիշի՛կ,լռի՛ր,ես իրավունք չու՞նեմ իմ կյանքն ունենալու,քեզ պիտի լսե՞մ:
-Իմ մորը ոչինչ չի եղել:
-Քո մայրը վաղուց լքել է մեզ ու ձեր մասին չի էլ մտածում:
-Դու կարող ես վերադարձնել նրան:
-Լռի՛ր,ես եմ որոշողը:
-Մի խոսքով,եթե նա այս տանն է ապրելու,ուրեմն ես կգնամ,գնացինք,Ռո՛բ,գնացինք…
Ապտակը ուժգին էր:
Տիգրանը չգիտակցեց թե ինչպես ապտակեց որդուն:Այդպիսի բան երբեք չէր արել:Գրիշիկը ավելի բորբոքվեց:Գոռգոռաց ամբողջ օրը,բայց չհամարձակվեց տանից գնալ:
-Մնում էր դրա պատճառով ինձ ապտակեիր ընկերոջս մոտ:Լավ էլ ազդեցություն ունի վրադ ոնց որ…
Ապտակը կրկնվեց:Տիգրանը հունից դուրս եկավ,վերցրեց վերարկուն,կարելի է ասել դուրս վազեց'դուռը շրխկացնելով:
-Սրան ու՞ր ես թողնում,-Գրիշիկը շփոթված աղջկան հրեց դռնից դուրս:
Աղջիկը մենակ մնաց ցուրտ միջանցքում գիշերով:Ինչ անել:Այդ ժամին տուն գնալ:Տանը սրանից մեծ վեճ կլիներ:Հենվեց սառը բազրիքին ու անշարժացավ:Գոնե Տիգրանը ետ գար:
-Կմրսես այստեղ,արի՛ գնանք ներս:
Ռոբն էր'Գրիշիկի ընկերը:
Գրիշիկը լացակումած նստած էր բազմոցին,ոտքերը բազմոցի թիկնակին,անտարբեր հեռուտացույց էր նայում,ավելի շուտ հեռուստացույցին:Նրանց կողմը չնայեց էլ:
-Լևոնի՛կ,պուլտը տու՛ր:
Գորգին նստած մոտ տասնամյա երեխան,որ ուշադիր նայում էր աղջկան,վախեցած վեր թռավ թռավ տեղից ու սկսեց փնտրել հեռակառավարման վահանակը:
Հետո Գրիշիկը սկսեց փոխել հեռուստալիքները անհավատալի արագությամբ:
-Լևոնի՛կ,ցույց տուր աղջկան,թե որտեղ պիտի քնի,արդեն ժամը երեքն է,-Ռոբը ջանում էր այնպես խոսել,որ բորբոքված ընկերը չլսեր:
-Մորս ննջարան չմտնե՛ս,-գոռաց Գրիշան:
Լևոնիկը նրան ուղեկցեց հյուրերի սենյակ:Աղջիկը մենակ նստեց անկողնուն ու սկսեց դիտել գետնին ընկած գրիչը:
Հետո դողացող մատները հավաքեցին շատ ծանոթ մի հեռախոսահամար:
-Նուն,թող քնի կգամ,ավելի ճիշտ 20 րոպեից կհասնեմ:
Մի բան սկսեց զարկել կրծքի տակ:Մոտեցավ հայելուն:Տեսքն ինչպես է:Տեսքը դուրը չեկավ,բայց չփորձեց շտկել:Կամաց բացեց անկողինը:Նստեց ու սպասեց…
Գնալով ավելի էին ուժգնանում սրտի զարկերը:Վախենում էր մի քիչ:
Դուռը բացվեց:Աղջիկը հանկարծակիի եկավ:Տիգրանը վերարկուն նետեց աթոռին:
-Ի՞նչու չես քնել:Ժամը հինգն է:
Անջատեց լույսը:Մթության մեջ մի երկու շոր հանելով պառկեց:
-Կարծում էի իմ ննջարանում կլինես:
Աղջիկն ամբողջ մարմնով դողում էր Տիգրանի մոտիկությունից:Տիգրանը գրկեց նրա կուչ եկած մարմինը,համբուրեց գլուխը.
-Ամեն ինչ լավ կլինի…
Աղջիկը վախենում էր այն բանից,որ պիտի լիներ:Քիչ անց թերևս ավելի թեթևացած շունչ քաշեց,որ ոչինչ էլ չեղավ:Տիգրանը քնած էր…
Առավոտյան նորից կռիվ,վեճ,ավելի բարձր ձայներով,քան կարող էր պատկերացնել,քան տեսել էր իրենց տանը:Տիգրանը նորից գնաց:Աղջիկը ամբողջ օրը սենյակից դուրս չեկավ:Երեկոյան զանգեց.
-Չեմ գալու:Հիշու՞մ ես,ասում էի տեղակալիս գործուղման եմ ուղարկելու իմ փոխարեն,որոշեցի,որ ավելի լավ է ես գնամ,մինչև ամեն ինչ կհանդարտվի:15 օրով է գործուղումը:
Աղջկան արդեն միայն մի բան էր մտահոգում.երկրորդ օրն էր ոչինչ չէր կերել:Կամաց բացեց սենյակի դուռը:Սրահում մութ էր:Վառեց հեռախոսի լույսը…Փոքրիկը քնած էր բազմոցին:Ետ դարձավ,սենյակից վերցրեց ծածկոցը ու կամաց ծածկեց նրան:Ուզում էր հիշել խոհանոցի տեղը:Կարծեմ աջ կողմում էր:Դուռը աղմուկով բացվեց:Աղջիկը չգիտես ինչու վախեցած ետ վազեց ննջարան:Գրիշան չնկատեց նրան:
Կես ժամ չանցած սենյակի դուռը կամաց բացվեց:Աղջիկը սարսափած վեր թռչեց պառկած տեղից,բայց ոչինչ չտեսավ:Նստեց անկողնում:
Փոքրիկը լուռ կանգնել էր դռան մոտ ձեռքին հաց ու թթվասեր:
-Տեսա,որ ուզում էիր խոհանոց գնալ,կներես,մտքովս չէր անցել,որ սոված կլինես:
Հաջորդ օրը արդեն պատմեց,որ վերջերս է Հայաստան եկել իր իսկ ցանկությամբ:Մինչ այդ մոր հետ է ապրել Կանադայում:
-Իսկ ի՞նչու ուզեցիր գալ:
Մի քանի վայրկյան լռեց,ուսը թափ տվեց,թաքցրեց հայացքը: Չէր ուզում խոսել:Ակնհայտ էր:
Ոտնաձայններ լսվեցին:Գրիշիկն էր:Լևոնիկը դուրս վազեց:
-Ի՞նչ էիր անում այնտեղ:Մեկ էլ տեսել եմ մոտն ես գնացել,իր հետ միասին դուրս եմ շպրտելու:
Աղջիկը գրկեց բարձը ու սկսեց հեկեկալ:
×××
Տիգրանի հետ ծանոթացել էր մեկ ամիս առաջ:Խմբով Գեղարդ էին գնացել:Երբ բարձրացան վանքը հիշեց,որ տեսախցիկը մոռացել է տաքսու մեջ:Ետ վազեց,բայց շփոթված կանգ առավ,երբ մի քանի սպասող տաքսի տեսավ:Չէր հիշում,թե որով էին եկել,գոնե վարորդին հիշեր:
-Դուք այս մեքենայից իջաք,-անուշ ժպտացող տղամարդը ամենաքիչը մոտ 37 տ. կլիներ:
Վերցրեց տեսախցիկը ու արագ քայլերով բարջրացավ դեպի վանքը:Անծանոթը հետևեց նրան:Ծանոթացան:Պատմեց իր մասին,իր երեխաների մասին:Պատմեց,որ մեծ տղան աղջկա տարիքին է,ապագա բժիշկ է,իսկ փոքրը'չորրորդ դասարան է արդեն:
Պատմածների մեջ անկեղծություն կար,բայց աղջիկն անտարբեր էր:Նրա մտքով անգամ չէր անցնում,որ համարյա հոր տարիքի այս տղամարդը ուզում է դուր գալ իրեն:
Երկու օր անց անգլերենի պարապմունքից գալիս նորից տեսավ նրան:Այդ օրը լաց էր եղել,չէր հիշում ինչու(ավելի ճիշտ չէր ուզում հիշել):Մոտեցավ,կամաց բռնեց ձեռքը.
-Փոքրիկս,ով է նեղացրել քեզ,-ու հենց փողոցում նրան կրծքին սեղմեց:Աղջիկն իրեն այնքան պաշտպանված զգաց այդ գրկում:
Հետո էլի եկավ…
Առաջարկեց մեքենայով տանել տուն:
Հետո համբուրեց…
Հետո սեր խոստացավ,հավերժ,մե~ծ սեր:
Հետո(1 ամիս հետո)ամուսնության առաջարկություն արեց:
Հետո տարավ տուն:
Հետո…
×××
Լևոնիկը էլ չեկավ:Վախենում էր եղբորից:Աղջիկը արդեն ավելի հաճախ էր դուրս գալիս սենյակից:Աստիճանաբար սկսեց զբաղվել տնային գործերով,այն օրվանից հետո,երբ Լևոնիկին տեսավ դպրոցի շորերը արդուկելիս:Թաքուն մտնում էր նրա սենյակն ու պատրաստում վաղվա շորերը,պայուսակը,ստուգում օրագիրը:Նկատել էր տղայի որտեղ պատահի քնելու սովորությունը ու հետևում էր,որ հանկարծ բաց չքնի:Մոտենում էր,ծածկում,իսկ եթե տեղը հարմար չէր լինում գրկում,տանում էր սենյակ:Մի անգամ տղան բռնացրեց օրագիրը նայելուց:Առաջ էլ էր տեսել,նույնիսկ աշխատում էր բարձր գնահատականներ ստանալ,որ աղջիկը զարմանար:Բայց այն ժամանակ աղջիկը չէր նկատել,որ տեսել է,իսկ հիմա պետք էր մի բան ասել:Խնդրեց,որ այլևս չստուգի պայուսակը:Աղջիկը ներողություն խնդրեց:Հաջորդ օրը տղան դպրոց չգնաց.ջերմություն ուներ:
-Հիմա քո համար մի բան կպատրաստեմ:
Սառնարանում ոչինչ չկար.թեյ պատրաստեց:Երեխայի ջերմությունը չէր իջնում:Գիշերը մնաց մոտը:Զարթնեց տղայի'իր գրկից ազատվելու կտրուկ շարժումներից:
-Էլ չքնե՛ս էստեղ,էդ սաղ քո պատճառով ա,որ պապան գնաց,Գրիշիկը տուն չի գալիս,մեր փողերը վերջացել են,ես սոված եմ դպրոց գնում:
-Եղբայրդ է,չէ՞,գլուխդ լցրել նման մտքերով…
-Որովհետև ճիշտ է ասում…
Լևոնիկը բարձրաձայն լաց եղավ…
Գրիշան ներս մտավ.
-Հիմա էլ երեխուն ես ներվայինացնում…
Գիշերը չկարողացավ քնել…
Տեսնես իջե՞լ է փոքրիկի ջերմությունը:Կամաց քայլեց դեպի նրա սենյակ:Լևոնիկը դուռը ներսից փակել էր…
Վիրավորվեց:Ուզում էր լաց լինել,գլխահակ ետ վերադարձավ:Գոնե մեկ-մեկ նրա հետ էր խոսում:
15 օրը դարձավ 22:
Աղջիկը սեղանին դրեց հաց,ձու և լցրեց թեյը:
-Գրիշի՛կ,գիտե՞ս երեք օրից մրցույթ է նկարչական դպրոցում'«Իմ մայրիկը աշխարհի ամենագեղեցիկ մայրիկն է»վերնագրով:
Գրիշիկը ցած դրեց թեյը ու գնաց,նստեց բազմոցին:Աղջիկը նկատեց,որ նրա աչքերը խոնավացան:Հետաքրքիր բան չգտնելով անջատեց հեռւստացույցը:
Հեռախոսն էր…
-Ես քնած եմ…
-Գրի՛շ,հայրիկն է,-ժպտաց Լևոնիկը:
Աղջիկը քիչ էր մնում տաք թեյը թափեր սեղանին:Անհանգիստ նայեց Գրիշային:
-Պա՛,պապա՛,ի՞նչու չէիր զանգում,ե՞րբ ես գալու:Չէ,չի գնացել,այստեղ է:
Աղջիկը մոտեցավ Գրիշիկին ու նստեց շատ մոտ:
-Տու՛ր,ուզում եմ խոսել:
-Փոխանցե՞մ խոսես հետը...
Աղջիկը խլեց հեռախոսը:
-Չէ,մի՛ տուր,ներվեր չունեմ,զանգել էի ասելու,որ ես ու մայրդ նորից միասին ենք,երեք օրից գալու ենք:Դրան ասե՛ք թող գնա…
Աղջիկը անջատեց հեռախոսն ու անշարժացավ:
-Ի՞նչու անջատեցիր,գժվե՞լ ես,խոսում էինք…
Աղջիկը վազեց սենյակ:Փլվեց անկողնու վրա'չկարողանալով նույնիսկ լաց լինել:
Հաջորդ երկու օրը Գրիշան անսովոր ուրախ տրամադրության մեջ էր:Փոքրիկը տասը րոպեն մեկ բացում էր աղջկա սենյակի դուռը,բայց տեսնելով,որ երեկվա իր տարած հացին ձեռք չի տվել մտահոգ փակում էր դուռը:
Աղջիկը հավաքել էր իրերը,որոնք տեղավորվել էին ձեռքի պայուսակի մեջ ու անշարժ պառկել էր:Փոքրիկը կամաց սողորսկեց ներս:
-Ուզում եմ տեսնես վաղվա մրցույթի համար նկարածս նկարը:
-Գնա՛ այստեղից…
Տղան չշարժվեց,բայց տեսնելով,որ աղջիկը չկրկնեց հրամանը,գնաց:
Առավոտյան Գրիշան բացեց դուռը.
-Չորս ժամից Հայաստանում կլինեն,չեմ ուզում մայրս քեզ այստեղ տեսնի,հավաքվի՛ր,գնա՛.քեզ համար եմ ասում,ավելորդ արհամարհանք չես տեսնի:Ծնողներս սիրում են իրար:
-Ծնողներդ ձեր ծնվելուց հետո միասին չեն ապրել,նոր հիշեցի՞ն,որ սիրում են իրար:
-Շատ ես խոսում արդեն:Ես եմ զանգել մորս ու ասել,որ գնա հորս մոտ,ես ծաղրի առարկա չէի դառնալու բոլորի մոտ:Գնա՛ մեր տնից:
-Գրիշի՛կ,ու՞ր գնամ…
-Ինձ չի հետաքրքրում…
×××
Դռան զանգը հնչեց.Գրիշան նստած տեղից ցատկեց:Ուրախ ճիչերին հաջորդեց գրկախառնությունը մոր և տղայի:40-ին մոտ կինը քիչ լիքոտ էր,ժպտադեմ,նորաձև սանրվածքով:Սև փայլուն բլուզի տակից ուրվագծվում էր շքեղ կուրծքը:Խոսում էր հայերեն'ոչ ճիշտ առոգանությամբ:
-Տիգրա՛ն,չէ որ դու ինձ ասացիր,որ երեք օր առաջ զգուշացրել ես,որ սա այստեղ չլինի…
-Պա՛,ասել եմ,չգնաց…
Մայրը քմծիծաղ տվեց.
-Դրանք էդպիսին են,տղա՛ս:
Գրիշան անկեղծ ասած,մի քիչ ուրիշ էր պատկերացնում մորը,բայց չհամարձակվեց մտածել այդ մասին:
Տիգրանը նայեց աղջկան:Աղջիկը ոչինչ չկարողացավ ասել,գնաց,որ բերի պայուսակը:Սենյակում մի քիչ լացեց…
-Չե՞նք հասցնի Լևոնիկի մրցույթին:
-Չէ, մա՛մ ջան,մրցույթն արդեն ավարտվել է,Լևոնիկը շուտով կգա:Ոչինչ,հեռուստացույցով ցույց կտան հաղթողին:
Բոլորը շարվեցին հեռուստացույցի առջև:Արդեն մրցույթի մասին էին խոսում:Լևոնիկը դուռը բացեց:Շփոթվեց:
-Բա ձեզ ո՞վ է ասել,որ հեռուստացույցով ցույց են տալու…
-Եղբայրդ,տղա՛ս,նախ գրկիր մայրիկիդ,ո~նց էի կարոտել…
Լևոնիկը չարացած նայեց եղբորը ու վազեց իր սենյակ'դուռը ներսից կողպելով:
-Ոչինչ սիրելի՛ս,կամակոր երեխա է,որ հետս էր ապրում էլի այսպես վատ էր պահում իրեն:
Աղջիկը վերցրեց պայուսակն ու շարֆը ու թաց աչքերով քայլեց դեպի դուռը:Տիգրանը ոչինչ չասաց.լուռ նայում էր նրան:Այդ հայացքից աղջիկն ավելի բորբոքվեց.
-Տիգրա՛ն,ի՞նչու այսպես վարվեցիր հետս…
-Վերջացրու էդ ռոմանտիկ դրամադ ու գնա՛,տղայիս մրցույթի մասին են ասում,-անգլերենի առոգանությամբ այս հայերենն արդեն նրա նյարդերի վրա ազդում էր:Չգիտակցելով թե ինչպես կամ ինչու վարդակից անջատեց հեռուստացույցը ու դուրս վազեց…
Կինը բարկացած նորից միացրեց այն ու ժպտաց Լևոնիկի անունը լսելով.
-Տղաս հաղթե~լ է…
Տիգրանն ու Գրիշան մոտ վազեցին:Կինը իր լիքոտ մարմնով փակել էր էկրանը:
-Հիմա նկարը ցույց կտան,եկե՛ք…
-Ի՞նչու անջատեցիր հեռուստացույցը,սիրելի՛ս,ի՞նչ եղավ քեզ,ի՞նչու այդպես այլայլվեցիր:
Կինը հեռակառավարման վահանակը ամբողջ ուժով շպրտեց Լևոնիկի դռան վրա.
-Հիմա՛ր երեխա,շատ ես ուզում վե՛ր կաց,վազի՛ր էդ լրբի ետևից…
Լևոնիկը փակեց ականջները ու գլուխը թաղեց թաց բարձի մեջ:
Մայրիկի նկարը
15:44 - 16.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
09/05/22 17:34
«Թող շատ լինեն քո աղջիկներով հպարտանալու առիթները»․ Քրիստինա Եղոյանը՝ մայրիկի ու դստեր հետ
01/12/21 23:08
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
28/11/21 15:31
«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը
08/11/21 11:10
Բաքու՝ մեր օրեր. այս նկարը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չի, սա ամբողջ հայությանն ապտակելու մասին է
08/02/21 19:25
«Մոսկվա-Երեւան չվերթն է. հայերն են «վերադառնում» Ռուսաստանից. էս նկարը ուղարկեք, թող Նիկոլն ու Մակունցը տեսնեն». Վիտալի Մանգասարյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան