Երբ փոքր էի կարծում էի, թե ապրում եմ հեքիաթային աշխարհում: Երբ փոքր էի կարծում էի, թե կյանքն հիասքանչ է: Երբ փոքր էի կարծում էի, որ ստախոս մարդիկ չկան իրականում: Երբ փոքր էի կարծում էի, որ «չար մարդ» բառակապակցությունը միայն հեքիաթներում են հանդիպում, որոնք ինձ էին պատմում գիշերները: Երբ փոքր էի չէի հասկանում, թե ինչ է զգում այն մարդն, ով լալիս է: Երբ փոքր էի չէի հասկանում, թե ինչ է սերը, այն ինձ համար ուղղակի մի փոքրիկ բառ էր,որն իրենից ոչինչ չէր ներկայացնում: Երբ փոքր էի չէի կարող պատկերացնել, թե ինչ է զգում միայնակ մարդը,ով նույնիսկ ամառվա շոգին է մրսում: Երբ փոքր էի, գիտեի թե իրականում խաբեբաներ չկան, չկան անխիղճներ, չկան նախանձ մարդիկ, չկա անարդարություն...
Երբ փոքր էի ամեն ինչ այնքան պարզ էր,այնքան դրախտային: Երբ փոքր էի ոչինչ չէի հասկանում: Երբ փոքր էի՝ տխրություն, սեր, մենակություն, անմխիթարություն, սուտ, արցունքներ, հիասթափություն բառերն ուղղակի բառեր էին...