
Մի քանի օր առաջ ես իմ facebook- ի էջում գրառում եմ արել, որն էլ մեծ աղմուկի պատճառ է դարձել, չգիտեմ ինչ միջոցներով իմ գրառումը հայտնվել է լրատվական կայքերում, երեկ իհարկե ուշադրություն չդարձրեցի թույլ տալով մարդկանց քննարկել հաղորդումը, սակայն այսօր արդեն զգացի թե իմ անմեղ ու հումորով լեցուն գրառման տակ ինչեր են փնտրում, որոշ լրատվամիջոցներ: Հայտարարում եմ, որ ահաբեկել բառը օգտագործել եմ փոխաբերական իմաստով, իմ կյանքին վտանգ չի սպառնում և ես խնդրում եմ, այս ամենին չտալ քաղաքական աստառ, ինձ որևէ քաղաքական ուժ չի ահաբեկել:Այո հաղորդմանը մասնակցել է քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց այս ամենը կապ չունի ոչ մի քաղաքականության հետ...Եվ ես կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին, կայքերին նախքան մարդկանց էջերից գրառումներ վերցնելը ստանալ նրանց համաձայնությունը...