Հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահը ցնցեց բոլորիս։ Սոցիալական ցանցում նրա ընկերները, մտերիմները, երկրպագուները խորը վիշտ են ապրում 42-ամյա տաղանդավոր Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան համար: Մարկը թերևս այն եզակի արտիստներից էր, ով իր հումորով լցնում և ուրախություն էր պարգևում մեր հայրենակիցներին անգամ մեր ժողովրդի համար ամենադժվար ժամանակաշրջանում: Ափսոս, շատ ափսոս, որ նրանք հեռանում են և հեռանում են այդքան երիտասարդ, թողնելով վիշտ, ափսոսանք, սեր, կարոտ, հուշեր: Ակամա մտածում ես' ինչ է կյանքը. մի պահ, ակնթարթ, չգիտես, թե վաղը ում հերթն է գալու, գուցե հենց քո հերթն է եկել, սկսում ես մտածել արդյոք հասցրել ես անել այն ամենն, ինչի մասին երազում էիր, ինչ պլանավորում էիր: Արդյոք Մարկը հասել էր իր նպատակին, ոչ ոք չի կարող ասել, այդ հարցի պատասխանը գիտի միայն նա և ինքն էլ այդ պատասխանը տարավ իր հետ դեպի հավերժական լռություն: Ցավում եմ, որ նա այլևս մեզ հետ չէ... Ցավակցում եմ Մարկի բոլոր հարազատներին, ընկերներին և պարզապես երկրպագուներին: Սեպտեմբերի 1-ին նա կդառնար 42 տարեկան: Աստված հոգիդ լուսավորի, մեր շատ սիրելի Մարկ ...